Մամուլ 1 տարի առաջ - 08:20 01-02-2025

Ինչ պահանջ են ներկայացրել անհետ կորածների ծնողները․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Անհետ կորածների հարցով նախօրեին խորհրդարանում անցկացված փակ քննարկման ժամանակ ծնողների եւ հարազատների կողմից ամենից մեծ պահանջը եղել է երկու պաշտոնյաների ներկայությունը` մեկը Քննչական կոմիտեի պաշտոնաթող նախագահ Արգիշտի Քյարամյանի, որը տասնյակ ծնողների չի ներգրավել քննչական գործողություններին՝ զրկելով իրենց որդիների, հարազատների մասին ինֆորմացիա ստանալու հնարավորությունից: Մյուսը՝ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մհեր Բիշարյանը, որն անցած տարվա փետրվարին ձերբակալվեց ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների համար նախատեսված սարքավորումների ձեռքբերման համար մեծ գումար ծախսելու մեղադրանքով, ապա ազատ արձակվեց։

Ծնողները շուրջ հինգ տարի է՝ բողոքում են 44-օրյա պատերազմում զոհված իրենց երեխաների ԴՆԹ եզրակացություններից: Ասում են, որ խայտառակ դեպքեր են եղել, երբ զինվորի ծնողին տվել են երեք ձեռք՝ հայտարարելով, որ դրանք իր զոհված որդու մասունքներն են: Չնայած ծնողներին ասվել է, որ այդ մարդիկ այլեւս չեն աշխատում` փոխարինողներ ունեն, սակայն ծնողներն անդրդվելի են մնացել եւ հույս ունեն, որ մեկ ամիս անց նույն ֆորմատով հանդիպմանը նախկին պաշտոնյաները ներկա կլինեն եւ կպատասխանեն իրենց հարցերին։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com