Ներքին 1 տարի առաջ - 19:11 31-01-2025

Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱՄՆ կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ)-ի հետ արդյունավետ համագործակցության հիմնական ուղղություններին՝ կարևորելով հատկապես հարկային ոլորտում իրականացված բարեփոխումները: Նախարար Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է, որ ներկայում վերանայվում և քննարկվում են Հայաստանի հարկային քաղաքականությանն առնչվող խորքային մոտեցումները, ինչպես նաև հարկային օրենսգրքի նոր հնարավոր փոփոխությունները՝ հավելելով, որ հենց այս թեմաներն էլ կարող են լինել ՄԱԿ-ի հետ առաջիկա համագործակցության գլխավոր ուղղությունները:

Այնուհետև նախարար Հովհաննիսյանն ընդգծել է ինստիտուցիոնալ կարողությունների, այդ թվում՝ պետական համակարգի ներկայացուցիչների հիմնական մասնագիտական հմտությունների զարգացման կարևորությունը՝ նշելով, որ դեռ կան այնպիսի հատուկ հմտություններ, որոնք անհրաժեշտ է զարգացնել, և որոնք ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են:

Իվանա Ժիվկովիչը նշել է, որ այս պահին քննարկման փուլում է գտնվում Հայաստանի հետ երկկողմ համագործակցության ռազմավարական փաստաթուղթը, որը նախատեսում է հստակ ընդգրկել համագործակցության հիմնական ուղղությունները:

Նախարարը կարևորել է, մասնավորապես, այդ փաստաթղթի շնորհիվ Հայաստանի ուշադրության կենտրոնում գտնվող գլխավոր կարիքների հասցեագրումը: Նա անդրադարձ է կատարել նաև հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարությանը, որի իրագործումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, ուստի կարևոր է նաև դրա առանձին բաղադրիչների՝ երկկողմ համագործակցության ռազմավարական փաստաթղթի մեջ արտացոլումը:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել առաջիկայում շարունակել հետևողական լինել հանդիպման ընթացքում քննարկված հարցերի հասցեագրման գործում:

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
16:00 Եթե ցուցարարները Փաշինյանի հրաժարականը պահանջեն՝ տալո՞ւ է