Ներքին 1 տարի առաջ - 19:11 22-10-2024

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնականի հետ

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով տնօրեն Մայքլ Քարփենթերի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր, այդ թվում՝ ռազմավարական գործընկերության զարգացմանը միտված ընթացիկ ծրագրերը, դրական դինամիկան ու հետագա հեռանկարները։ «Հայաստանը շահագրգիռ է շարունակել զարգացնել հարաբերություններն ԱՄՆ հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով՝ կառուցելով ընդհանուր արժեքների, արդեն իսկ արձանագրված ձեռքբերումների վրա, ուսումնասիրելով նաև ոլորտային համագործակցության լրացուցիչ հնարավորությունները»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը:

Արարատ Միրզոյանը և Մայքլ Քարփենթերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ կողմից գործադրվող ջանքերը, և անդրադարձել է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումներին: Այս համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու գործում ՀՀ շահագրգռվածությունը՝ հավելելով, որ վերջինս իր հստակ արտահայտումն է գտել հնարավորինս սեղմ ժամկետում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական զարգացման ապահովմանն ուղղված ՀՀ տեսլականում:

Ամենից շատ դիտված

23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
23:13 Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու․ Գևորգ Պապոյան
23:28 Ամազոնի ափերի մոտ նավթ է հայտնաբերվել․ ով է շահագործելու այն