Արտաքին 1 տարի առաջ - 18:15 31-01-2025

Իսրայելի և Թուրքիայի շահերը կարող են բախվել Սիրիայում․ The Guardian

Բրիտանական «The Guardian» պարբերականը վերլուծական հոդված է հրապարակել Թուրքիայի վերաբերյալ։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հոդվածում նշվում է, որ Թուրքիան ավելի քան 20 տարի բարակ գծով քայլում է Արևմուտքի, ՌԴ-ի և Չինաստանի միջև։

Մասնավորապես նշվում է, որ Թուրքիան ընդլայնել է ռազմական ներկայությունը և ազդեցությունը Սիրիայում, Լիբիայում, Հարավային Կովկասում, Արևելյան Միջերկրականում և Ծոցի երկրներում։

«Այդ երկիրը տարածել է իր փափուկ ուժը և հիմնել ազգային ռազմարդյունաբերություն Աֆրիկայում, Կենտրոնական Ասիայում և Արևմտյան Բալկաններում»։

Հիշատակելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, ըստ որի՝ ԱՄՆ-ն մտադիր է դուրս բերել իր զորքերը Սիրիայից, պարբերականը նշում է, որ Իսրայելի և Թուրքիայի շահերը կարող են բախվել Սիրիայում ու թերևս ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների համար ամենամեծ վտանգը Սիրիայում այդ երկրների ուղիղ առճակատման հնարավորությունն է։

Ըստ «The Guardian»-ի՝ որոշ թուրք ռազմական վերլուծաբաններ մտահոգված են, որ Իսրայելը, քուրդ զինյալների հետ գաղտնի համագործակցությունից, ինչը կարող է սպառնալիք դառնալ Անկարայի համար:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com