Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:54 28-01-2025

Փաշինյանը թող պատասխանի՝ ո՞ւր է այն ռազմատեխնիկան, որ եղել է հայկական բանակի ձեռքին. Օհանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավորները` Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, այցելել են Եռաբլուր, Հայոց բանակի կազմավորման 33-րդ տարեդարձի կապակցությամբ ծաղիկներ խոնարհել հայրենիքի համար նահատակվածների շիրիմներին։

«Մենք երբևէ ժանգոտած, անպիտան զենք չենք գնել: Մենք տարիներ ի վեր ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում ոչ միայն գնել ենք ռազմական տեխնիկա, այլև կարողացել ենք այն ձեռք բերել և՛ ՀԱՊԿ ցածր գներով, և՛ մեր ռազմավարական գործընկերոջից ենք ստացել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի արտահայտած մտքին, թե «Արարատի դիսկուրսի ներքո մեզ կտան օգտագործած, ժամկետնանց զենքեր»:

« Փաշինյանը թող պատասխան տա, թե ուր է այն սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, որ եղել է հայկական բանակի ձեռքում, ինչու ինքը չկարողացավ արագ տիրապետել կառավարման հիմունքներին, երբ ասում էր, որ որևէ մեկս չկասկածենք, թե ինքը կարող է գերագույն հրամանատար լինել»,- նշեց Օհանյանը՝ հավելելով, որ Փաշինյանն իր կառավարման ընթացքում քայքայել է միասնականությունը:





Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
15:09 ՔՊ-ն եռապատերազմի կուսակցություն է, այդպես են հիշելու Ձեզ. Նարեկ Կարապետյան
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը

Ձեզ գուցե հետաքրքրի