Ներքին 1 տարի առաջ - 22:38 27-01-2025

Անուն, որ փող է բերում. բողոքներ՝ Կարո Այրումյանի «Հավատա քեզ» ապրանքանիշի գներից

Կարո Այրումյանը երգիչ և բլոգեր է, որն առավել հայտնի է որպես KAR comedy։ Ծնվել է 2004 թ. հոկտեմբերի 19-ին Երևանում, այժմ բնակվում է ԱՄՆ-ում։ 2012 թ-ից զբաղվել է վոկալով և սկսել իր կարիերան՝ մասնակցելով միջազգային տարբեր մրցույթների։

2023 թ. «Զանգակ» գրատան հետ համագործակցության շրջանակում ստեղծել է «Հավատա քեզ» ապրանքանիշը։ Ապրանքանիշի արտադրանքն ունի միջինից բարձր գներ, ինչը բողոքի ալիք է բարձրացրել հասարակության մեջ։

«Հավատա քեզ» տարբերանշանով շապիկը արժե 6500 դրամ, հուդին` 10.900 դրամ, գլխարկը՝ 5900 և այսպես շարունակ։ Շուկայում տարածվել էին ապրանքանիշի կրկնօրինակները, ինչին բլոգերն անդրադարձել էր 2024 թ. հուլիսի 18-ին՝ ինստագրամյան հարթակում հրապարակելով տեսանյութ, որտեղ կոչ էր անում ապրանքի կրկնօրինակները տեսնելու դեպքում նկարել և ուղարկել համապատասխան էջին, որը կզբաղվի մնացած հարցերով։

Մեկնաբանություններում տարածվել էր բողոքի ալիք, մարդիկ պահանջում էին գների վերանայում, որպեսզի ապրանքանիշը հասանելի դառնա բոլորին։ Մեկնաբանություններից մեկում նշվում է, որ բլոգերի նկարով մեկ փոքր նոթատետրը արժե 6000 դրամ, ինչը խղճին մոտ բան չէ, այդ նույն նոթատետրից կարելի է գնել ընդամենը 1000 դրամով, նույնիսկ Ռոնալդոյի նկարով տետրը արժե 250 դրամ։

Նաև ընդգծվում է, որ նա երեխաների համար դարձել է մոլուցք, և դա հասել է այն աստիճանի, որ երեխան ապրում է ինչ-որ երգչի կյանքով։ Ծնողները կոչ են արել թույլ չտալ երեխաներին փչացնել սեփական հոգեբանությունը, առավել ևս ուշագնաց լինելով գնել այս կամ այն անձի դեմքով իրեր` անթույլատրելի համարելով, որ «երեխաների ուղեղները խժռեն նման պրիմիտիվ բաներով»։

Այս խնդրի հետ կապված Oragir.News-ը կապ է հաստատել «Զանգակ» գրատան հետ, որտեղից հավաստիացրին, որ վաճառքի բաժնից կկապվեն մեզ հետ, սակայն դա տեղի չունեցավ։

Ամենից շատ դիտված

22:38 Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն ագրեսոր է, պատմության ու արդարության սխալ կողմում հայտնված սխալ պետություն. Արամ Քոչարյան
19:00 Խնդիրը երգը չէր. 10 օր առաջ ամեն ինչ հաստատված էր, հետո տեղեկացրին, որ ելույթս հանել են. Սոֆի Մխեյան
22:11 ԳՇ պետը մեդալի վրայից հանել է Արցախի դրոշը
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
20:51 Արարատի մարզի գյուղերից մեկում ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտին
22:46 Պուտինի դիմաց նստելը իմ կյանքի լավագույն օրը չի լինի, բայց ես դա կանեմ. Զելենսկի
21:33 Մեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. Հայրապետյան
07:55 Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»
19:29 Կանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ վերջինը  տեղափոխվել է հիվանդանոց
23:22 Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը