Արտաքին 1 տարի առաջ - 18:29 27-01-2025

Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հունվարի 26-ին պաշտոնական այցով եղել է Իրաքում: Այցի ընթացքում Ֆիդանը հանդիպումներ է ունեցել Իրաքի նախագահ Աբդուլաթիֆ Ռեշիդի, վարչապետ Մուհամմեդ Շիա աս֊Սուդանիի, պաշտպանության նախարար Սաբիթ Աբբասի և արտգործնախարար Ֆուադ Հուսեյնի հետ: Փոխանցում է Ermenihaber-ը։

Արտգործնախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում կողմերը խոսել են հանդիպման օրակարգում տեղ գտած հարցերի վերաբերյալ:

Ֆիդանը նշել է, որ քննարկվել են երկու երկրների և տարածաշրջանի հետ առնչվող հարցեր, ինչպես նաև ընդգծել, որ Թուրքիան Իրաքի հետ ունեցած հարաբերությունները ռազմավարական է համարում:

Նա, անդրադառնալով Թուրքիա-Իրաք առևտրաշրջանառությանը, հայտնել է, որ այն գրեթե հասել է 20 մլրդ դոլարի, ինչպես նաև հնարավոր համարել շրջանառության էլ ավելի մեծացումը:

Բացի այդ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (PKK - ՔԲԿ) թիրախավորում է թե՛ Թուրքիային, թե՛ Իրաքին և թե՛ Սիրիային, ապա սպառնացել և անհրաժեշտ համարել համատեղ ուժերով «ոչնչացնել» այն:

Ֆիդանը նաև Սիրիայի և Իրաքի միջև հարաբերություններին է անդրադարձել՝ համարելով, որ դրանց ամրությունը նպաստավոր կլինի թե՛ տարածաշրջանի և թե՛ երկու երկրների կայունության համար:

«Մենք ցանկանում ենք, որ Իրաքի և Սիրիայում ձևավորված նոր կառավարության միջև սերտ կապեր հաստատվեն: Մենք, որպես Թուրքիա, այս մասով պատրաստ ենք անել այն, ինչ կախված է մեզնից»,-հավելել է նա:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է նաև, որ օրակարգային է եղել Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակն ու հաստատված հրադադարը:

Նա Իսրայելին մեղադրել է ագրեսիվ գործողությունների մեջ և վերասհաստատել հրադադարի տևական լինելու անհրաժեշտության մասով թուրքական կողմի դիրքորոշումը:

Այս համատեքստում Ֆիդանը շեշտել է, որ Իրաքի և Թուրքիայի միջև սերտ համագործակցությունը շարունակական է լինելու:

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ
21:07 Իրանը ռազմական ստորաբաժանումներ է տեղակայել սահմանի երկայնքով
16:51 Ավելի լավ վերադարձ պարզապես անհնար էր հորինել. Ուայթը՝ Ծառուկյանի մասին