Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:16 27-01-2025

Ապրես, ո՛ւլ, իսկ հիմա ընդհանուր բյուջեից կսուբսիդավորենք էն մարդկանց անհույս վարկերը, որոնք քո նման չեն արել

Հանրային-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Էս երկրում մի հատ բացարձակ հաստատուն բան կա` դա «բարեխիղճ մարդու էշ տերը թաղեմ» կառավարման դոկտրինն ա։

Էական չի երբ, որտեղ ու ինչ ա որոշվում` միշտ վերջում բարեխիղճ մարդուն պետությունը քցելու ա, որպես «լոխի»։

Էս հայտարարագրման կայքը հենց սկսեց գործել` հայտարարագիր եմ լրացրել։ Արել եմ դա մի պարզ պատճառով, որ ինչ ուզենամ խոսեմ էդ թեմայով ու ոչ մի կառավարության գլուխ չկարողանա ասել «լափից կտրվում ես դրա համար ես բողոքում»։

Հիմա փաստը. բանկերի շարժի վրա 3 ժամ աչք եմ քոռացրել, հատ-հատ հիշել ու վերլուծել թե որը ինչ փող ա` 100 դրամից սկսած, մուծել եմ Էկենգի 3000 դրամը… հաջորդ օրը կառավարությունը վերացրեց 300.000-ից փոքր չհարկվող եկամուտները հայտարարագրելու պահանջը, կառավարությունը հայտարարեց, որ վերացնելու է Էկենգի 3000 դրամը։

Տարիներով դողում ես վարկերդ հանկարծ մի օր չուշացնես, մի դրամ պակաս չմուծես` գալիս ա կառավարությունը, ասում «ապրես ու՛լ, իսկ հիմա մենք ընդհանուր բյուջեից կսուբսիդավորենք էն մարդկանց անհույս վարկերը, որոնք քո նման չեն արել»։ Այսինքն դու մի հատ քո փողով քո վարկն ես փակում, հետո մի հատ էլ ընդհանուր կաթսայից փակում ես ուրիշի վարկը` ճանապարհ, կամուրջ, գազատար կամ այլ բան կառուցելու փոխարեն։

Տարիներով գույքահարկ ես մուծում` հետո կառավարությունը գալիս ա ասում «արա՞, այ ու՛լ, էլի դո՞ւ» ու բռնում սուբսիդավորում է մյուսների չմուծածը։ Նույնը ոռոգման ջուրը, արագաչափերի տուգանքները…

Հայաստանի Հանրապետությունը քցող պետություն է, որը ապրում է բարեխիղճ մարդկանց հաշվին ու ատում բարեխիղճ մարդկանց։ Մի քիչ ավելի դիշովկա դառնան` առանց ամաչելու նախարարները մեր ID քարտի տվյալներով ակնթարթային վարկեր են վերցնելու` փախնեն»

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը