Ներքին 1 տարի առաջ - 15:15 26-01-2025

Փաշինյանի մամուլի քարտուղարի ընկերուհի՞ն է կառավարում Գյումրին. մի հրահանգի հետքերով

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ չնայած այն հանգամանքին, որ Գյումրին ունի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, Գյումրիի քաղաքապետարանը կառավարվում է Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի ընկերուհի՝ Քնարիկ Հարությունյանի կողմից։ Այսինքն՝ կարևոր որոշումների հետևում կանգնած է ոչ թե Սարիկ Մինասյանը, այլ Նազելի Բաղդասարյանի ընկերուհին։ Ամեն ինչ գտնվում է Քնարիկ Հարությունյանի վերահսկողության տակ։

Oragir.News-ը պարզաբանում է ստացել նաև Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանից։

«Բացարձակ օդի միջի խոսակցություններ են, իրականության հետ աղերս չունեցող։ Ես գործող ավագանու խմբակցության ղեկավար եմ և իմ լիազորություններն եմ իրացնում։ Ես բացառապես իմ գործառույթներն եմ անում, ընդամենը այդքանը, ավելացնելու բան չունեմ»,- հայտարարեց Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը։

Բանն այն է, որ Գյումրիի քաղաքապետարանի պաշտոնական էջում վերջերս հաճախ է հայտնվում Քնարիկ Հարությունյանի նկարը, ով տարբեր միջոցառումների ու քննարկումների է մասնակցում։

Հարությունյանի ակտիվ գործունեությունը եզրակացությունների ու խոսակցություններների առիթ է դարձել։

Հիշեցնենք, որ 38-ամյա Քնարիկ Հարությունյանի կարիերան սկսվել է Նազելի Բաղդասարյանի մոր` Մարգարիտա Մինասյանի, ՑԱՅԳ մարզային հեռուստաընկերությունից, որտեղ աշխատել է հաղորդավար։ Հարությունյանը մինչև 2015 թվականը աշխատել է «Ռադիո հայ Գյումրի» ռադիոկայանում որպես ռադիոհաղորդավար։

2015-2018 թթ. Քնարիկ Հարությունյանը աշխատել է Ա1+ հեռուստաընկերությունում։ 2018 թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Նազելի Բաղդասարյանը ԱԺ պատգամավոր ընտրվեց, Քնարիկ Հարությունյանն էլ նշանակվեց Բաղդասարյանի օգնական։ Հետո Հարությունյանը ԱԺ աշխատում էր որպես փորձագետ։ 2021 թվականի նոյեմբերին, երբ Նազելի Բաղդասարյանը նշանակվեց Շիրակի մարզպետ, ամիսներ անց Քնարիկ Հարությունյանը տեղափոխվել է Գյումրի։ Մի քանի ամսով զբաղեցրել է Շիրակի մարզպետի խորհրդականի պաշտոնը։

Քնարիկ Հարությունյանը այժմ Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն է։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
19:54 Դավիթ Համբարձումյանն իր թեկնածությունը կառաջադրի առաջիկա ընտրություններում
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է