copy image url
Ներքին Արտաքին Խոսք 3 շաբաթ առաջ - 21:00 13-09-2024

17 հազար ինքնաձիգի անհետացումը փուչիկ է․ Փաշինյանը երկիրը կառավարում է դեղին մամուլի լրագրողի հոգեբանությամբ

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նիկոլ Փաշինյանը նախօրեին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո 17 հազար ինքնաձիգ է անհետացել, որոնք պատերազմ մեկնող քաղաքացիներին բաժանվել էին հենց իր որոշմամբ։ Կառավարության ղեկավարը նաև հենց իրողությամբ է պայմանավորում Հայաստանում հանցագործության դեպքերի կտրուկ աճը։

Oragir.News-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը նշեց, որ իր կարծիքով Նիկոլ Փաշինյանն իրականությունից հեռու տեղեկատվություն է տարածում։ Նրա խոսքով՝ եթե մի քանի հոգի այդ քանակությամբ ինքնաձիգ հավաքեին և որևէ տեղ պահեստավորեին, ապա ամենայն հավանականությամբ թե՛ Ոստիկանության, թե՛ Ազգային անվտանգության համապատասխան կառույցները դրանք շատ արագ կհայտնաբարեին։

«44-օրյա պատերազմից հետո արդեն 4 տարի է անցել, և եթե Հայաստանի քաղաքացիների ձեռքին 17 հազար ինքնաձիգ լիներ, ապա դրանք ինչ-որ տեղում ինչ-որ ժամանակ իրենց զգացնել կտային՝ կսկսեին կրակել։ Ինքնաձիգ սովորաբար այն մարդիկ են վերցնում, ովքեր մտածում են, որ ինչ-որ ժամանակ հետո ռազմական գործողություններ կլինեն և Փաշինյանի կառավարությունը ի վիճակի չէ պաշտպանել յուրաքանչյուրի ընտանիքի, տան, սեփականության անձեռնմխելիությունը, և ստիպված իրենք պիտի դիմեն ինքնապաշտպանության կամ այդ ինքնաձիգերը վերցնում են ինչ-ինչ այլ նպատակների համար, որոնք իրենց մեջ կարող են քրեական տարեր պարունակել»,- կարծում է նա։

Նահապետյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն իր բնույթին հարիր վերացական հայտարարություններ է անում, քանի որ նա այդպես էլ չկարողացավ դուրս գալ դեղին մամուլի շորթող լրագրողի կերպարից։ Նա նկատում է, որ Նիկոլ Փաշինյանն առ այսօր երկիրը կառավարում է այդ լրագրողի հոգեբանությամբ, ձևակերպումներով ու գնահատականներով․

«Այդ մարդն այս իրողություններից չկարողացավ դուրս գալ, ինչը նշանակում է, որ ինքը դյուրին կերպով կառավարելի է կոնկրետ երկրների հատուկ ծառայությունների մասնագիտական խմբերի ու անձանց կողմից, որոնք շահեր ունեն մեր տարածաշրջանում, և այդ շահերը հակոտնյա են մեր ռազմավարական պետությունների ազգային-պետական շահերին։ Իր տգիտությունը, մեծամտությունը, փառասիրությունը, հոգեկան անհավասարակշռությունը հատուկ ծառայությունների համար պարզապես գտնված գծեր են»։

Oragir.News-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ Փաշինյանը միայն ինքնաձիգերի մասին է խոսում, իսկ այլ զենքերի անհետացման մասին չի նշում, Հայկ Նահապետյանը հետևյալ կերպ պատասխանեց. «Խորհրդային տարիներին ընդունված ձև կար, որ երբ ոստիկանությունն ինչ-որ քրեական հեղինակության կամ անձի վերաբերյալ տեղեկություն ուներ, ըստ որոնց, տվյալ անձը պատրաստվում է ինչ-որ հանցանք գործել և պետք է նրա նկատմամբ կանխարգելիչ միջոցառումներ իրականացներ, այնուամենայնիվ իրեն չեզոքացնելու համար որոշակի իրավական ընթացակարգ և պատրվակ էր պետք։ Այստեղ կես կատակ-կես լուրջ տվյալ անձի «գլխին սարքում էին»՝ գրպանը ինչ-որ բան գցելով, որը հետագայում խուզարկելու, բերման ենթարկելու ու հետագայում դատապարտելու համար պատրվակ էր դառնում»,- ասաց Նահապետյանը՝ համոզմունք հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանի ոչ բոլոր հայտարարություններին է անհրաժեշտ լուրջ վերաբերվել և վերլուծել։

Փորձագետին նաև հետաքրքրում է, թե անհետացած 17 հազար ինքնաձիգերից ոստիկանությունը քանիսն է հայտնաբերել։ «Ես վստահաբար Ձեզ ասում եմ՝ դա փուչիկ է, ինչպես փուչիկ էր իր տիկնոջ այն հայտարարությունը, որ հայկական կողմը 11 հազար դասալիք է ունեցել, Փաշինյանը պարզապես թվեր է կրակում։ Իրենց սուտ խոսելու և հանրության մեջ ապատեղեկատվություն տարածելու վերաբերյալ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկում, դրա համար էլ պարբերաբար նման բաներ են հայտարարում»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը չի բացառում, որ անհետացած 17 հազար ինքնաձիգերը ՔՊ-ի բունկերներում են՝ հետագայում ինչ-ինչ նպատակներով օգտագործելու համար։ Նա հիշեցրեց, որ 90-ականներին իշխող «Հայոց համազգային շարժում» կուսակցության գրասենյակում խուզարկություն իրականացվեց և այդ շենքի նկուղներում մի ամբողջ արսենալ զենք-զինամթերք հայտնաբարվեց, որով կարելի էր մի ամբողջ գունդ զինել․

«Իսկ ինչու էր ՀՀՇ-ն, Հայաստանում իշխանության լինելով, իր գրասենյակում մի ամբողջ զինանոց պահում՝ ինչ նպատակների ու սև գործերի համար։ Դրանք բոլորը չհաշվառված զենքեր էին, որոնցով կարող էին հանցագործություններ կատարել, իսկ քննչական մարմինները չէին կարող հետամուտ լինել, որովհետև չհաշվառված զենքով հանցագործություն կատարելու դեպքում իրավապահները հանցագործության հետքի վրա չեն կարող այդ զենքի տվյալներով դուրս գալ։

Ինչու այս ամենը հիշեցի․ իսկ միգուցե իշխանականներն իրենց նկուղներում են այդ զենքերը պահել, որ երբ իշխանությունը կորցնելու անելանելի վիճակում հայտնվեն, այդ 17 հազար ավտոմատից 1000-ը պատահմամբ կսկսի կրակել՝ քաղաքացիական բախումներ սադրելու համար, ես չեմ բացառում»։

Ռազմական փորձագետը չի բացառում, որ անհետացած զինամթերքը օրերից մի օր կարող է ընդդիմադիր քաղաքական ուժերի գրասենյակներում կամ այդ կուսակցությունների անդամների, նրանց ընտանիքի անդամների ու հարազատների գյուղի տների նկուղներում հայտնաբերվել։

«Այսինքն՝ վաղը չէ մյուս օրը հանկարծ կպարզվի, որ ընդդիմության կարկառուն ներկայացուցիչներից մեկը, ով խոցելի չէ, ի տարբերություն իրենց մաքուր կենսագրություն ունի, գյուղերից մեկում պապական տուն ունի, որտեղ երկար ժամանակ չի էլ եղել և հանկարծ այդ տանը մի 100 ավտոմատ կհայտնաբերվի։ Ինչպես ասել են, սա գործ սարքել է՝ պետական մակարդակով, ոչ միայն ոստիկանությունն է ինչ-որ անձի նկատմամբ է գործ կարելու նպատակով կանխարգելիչ քայլեր ձեռնարկում, այլ պետությունը՝ կոնկրետ ընդդիմադիր՝ առավել արմատական ուժերի հանդեպ։

Իրենք հրաշալի պատկերացնում են, որ իրենց վարկանիշը զրոյից ցածր է, իրենց նկատմամբ հանրության շրջանում հսկայական ատելություն կա և այժմ չի բացառվում, որ փորձում են կանխարգելիչ քայլեր ձեռնարկել։ Պետությունները՝ այսպես կոչված իշխանությունները նման գործողություններ են ձեռնարկում, երբ պետք է ինչ-որ բան զիջեն, որը շատ արագ հանրության շրջանում դժգոհության հսկայական ալիք կարող է բարձրացնել։ Հիմա այդ դժգոհության հնարավոր ալիքը զսպելու համար տեղեկատվական դաշտում այդ 17 հազար ավտոմատի պատմությունն են գցում, հետո բացահայտումներ, օպերատիվ աշխատանք, ընդդիմադիր գործիչների ձերբակալություններ կլինեն, իսկ հետո՝ օրինակ նոյեմբեր ամսին, կպարզի, որ ինքն այդ միջանցքը տալիս է»,- կարծում է նա։

Հայկ Նահապետյանը հավելեց՝ հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է քաղաքացիական պատերազմի համար նախադրյալներ ստեղծել, որի միջոցով կկարողանա սեփական իշխանությունը պահպանել։

Դավիթ Գույումջյան
adv_banner

Ամենից շատ դիտված

21:11 Իջևանում հայտնի կարի ֆաբրիկայում ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա․ նրան տեղափոխել են հիվանդանոց․ shamshyan.com
21:58 Արարատի մարզում բախվել են BMW X5-ն ու Mercedes-ը․ վարորդները հոսպիտալացվել են. shamshyan.com
08:38 Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
23:12 Արագածոտնի մարզում մի քանի տոննա խոտով բարձված բեռնատարը կողաշրջվել է. shamshyan.com
14:20 Էս ուր ենք հասել․ Ոստիկանությունը ավտոմեքենա՞ է գողացել
12:30 Ուժեղ պայթյունի ձայն լսվեց, շենքը դղրդաց․ «Դոմուս»-ի հրդեհի ականատես
22:54 X-Group ընկերությունը խոստանում է կես միլիոն դրամ «Դոմուս»-ի պահեստում բռնկված հրդեհի նախնական կադրերը տրամադրողին
10:10 Ձորաղբյուրում երիտասարդը մուրճով կյանքից զրկել է մորաքրոջ որդուն
19:18 Վարժական հավաքի մասնակցին 50.000 դրամով տուգանել են Գորիսի զբոսայգում ծխելու համար
23:41 Հունգարիան չի տուժի Ուկրաինայի միջոցով ՌԴ գազի տարանցման հնարավոր դադարից. Պետեր Սիյարտո