Արտաքին 1 տարի առաջ - 12:43 26-01-2025

Լուկաշենկոն շան հետ է գնացել ընտրատեղամաս

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սիրելի շան՝ Ումկա մականունով շպիցի հետ է գնացել ընտրատեղամաս՝ քվեարկելու նախագահական ընտրություններում, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

«Եթե ​​ուզում եք հարցնել, թե ում օգտին եմ քվեարկել, պետք է անկեղծորեն խոստովանեմ՝ բոլորի օգտին»,- իր ընտրությունը մեկնաբանել է գործող նախագահը։

Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է 5 թեկնածու՝ ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության նախագահ Օլեգ Գայդուկևիչը, ձեռնարկատեր Աննա Կանոպացկայան, Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Սիրանկովը, Աշխատանքի և արդարադատության հանրապետական ​​կուսակցության նախագահ Ալեքսանդր Խիժնյակը:

Քվեարկությունը սկսվել է տեղական ժամանակով ժամը 08:00-ին և կավարտվի 20:00-ին: Ընտրելու իրավունք ունի Բելառուսի մոտ 6,9 մլն քաղաքացի։ Ընտրությունները կայացած կհամարվեն, եթե քվեարկությանը մասնակցի ընտրելու իրավունք ունեցողների կեսից ավելին։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
19:54 Դավիթ Համբարձումյանն իր թեկնածությունը կառաջադրի առաջիկա ընտրություններում
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է