Ներքին 5 տարի առաջ - 21:11 18-06-2021

Հիմա մարտական առաջադրանքը փոխվել է․ պայքարը տեղափոխվել է ընտրատեղամաս․ Իշխան Սաղաթելյան

«Դիմում եմ մեր առաջնագծի մարտիկներին, մեր հանձնաժողովի անդամներին և վստահված անձանց՝ տեղերում լինել խիզախ և վճռական, մինչև վերջ կռիվ տալ ժողովրդի քվեի համար, թույլ չտալ ոչ մի ընտրախախտում, պահպանել օրենքի տառը, իսկ նրանք, ովքեր խախտում կանեն՝ հենց տեղում ջարդել նրանց ձեռքերը»,- Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Դիմում եմ իմ դաշնակցական ընկերներին, որոնք 8 ամիս առաջ Արցախում էին։ Հիմա մարտական առաջադրանքը փոխվել է․ պայքարը տեղափոխվել է ընտրատեղամաս։ Պահանջում եմ մեր մյուս քաղաքացիների հետ պայքարել մեր քվեների համար»,- իր ելույթը եզրափակեց Ի․ Սաղաթելյանը։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ