Վստահ եղեք, որ կգտնվի վարչապետի մի թեկնածու, որի շուրջ կլինի համախմբում, հիմա կարևորը սրան ճանապարհելն է․ Իշխան Սաղաթելյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 02:12 15-09-2022
Մենք տարբեր մեթոդներով գործընթացն ավատին ենք հասցնելու, այդ թվում՝ գնալու ենք պատգամավորների տներով ու պարտադրենք, որպեսզի գան խորհրդարան»։ Այս մասին ԱԺ-ի դիմաց ընթացող հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Հասցներ են հրապարակվելու։ Գնալու ենք տներով։ Այս պրոցեսը պետք է տրամաբական ավարտին հասցնել»։

Հարցին, թե ընդդիմությունը վարչապետի քանի թեկնածու ունի և ինչպես են կողմնորոշվելու՝ ում ընտրել, Սաղաթելյանը պատասխանեց, որ եթե կարողանան ապահովել ՔՊ-ի 18 պատգամավորի ձայները, մնացածը տեխնիկական հարց է դառնալու այլևս։

«Վստահ եղեք, որ քննարկումների արդյունքում կգտնվի մի թեկնածու, որի շուրջ կլինի համախմբում, այս պահին այս ամենը թողնել ու խոսել թեկնաուծ մասին՝ ճիշտ չէ»։

Դիտարկմանը, թե այսօր նաև Արման Թաթոյանն էր հարթակում, նա ասաց, որ որևէ անուն չեն բացառում։ «Կարևորը սկզբուքներն են, բայց ամենակարևորը սրան ճանապարհելն է։ Գլխավոր խնդիրը հիմա դա է»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:00 5 անշարժ գույք, մեքենաներ, 40 հազար դոլար ավանդ, 34․2 մլն եկամուտ․ Անահիտ Ավանեսյանի և ամուսնու ունեցվածքը
23:10 Սուրբ նշխարքը փշրել, լցրել էին աթոռին. գյումրեցի կին
23:38 Շիրակի թեմի առաջնորդը կարող է ընդունել հասարակական պահանջը. Տիգրան Աբրահամյան
20:24 Ժողովուրդը ցույց տվեց, որ կարող է պաշտպանել իր եկեղեցին. Ռուբեն Մխիթարյան
18:18 Եթե եկեղեցուն չաջակցենք, վաղը մզկիթներում նամազ ենք լսելու
18:07 Փաշինյանի ու նրա թիմակիցների «հանճարեղ» գործողությունների արդյունքում Հայոց եկեղեցու վարկը բարձրացավ աննախադեպ աստիճանի
19:33 ՀՀ-ն խաղաղության համաձայնագիր է ստորագրել Թուրքիայի հետ, սահմանը և դեսպանատուն են բացում. Սաակաշվիլի
18:48 ԵՊՀ–ում միայն 3 դրամաշնորհի ընդհանուր գումարը մոտ 900 000 ԱՄՆ դոլար է
23:27 Նրանք առաջինը մեր դիակների վրայով պետք է անցնեն, որ հասնեն սրբազաններին և Վեհափառին. քահանա
22:13 Երիտթուրքերի պլանն է, սկզբից գլխատում են հայոց միտքը, հետո՝ կոտորում. պատմաբան