Մամուլ 1 տարի առաջ - 08:25 25-01-2025

Հուժկու մարտեր Սյունիքում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մինչ ադրբեջանցիները Սյունիքի քթի տակ զորավարժություններ են անում եւ շարունակում մեծ ախորժակով խոսել, այսպես կոչված, զանգեզուրյան միջանցք ստանալու մասին, Սյունիքի իշխանականները նախընտրական բուռն քարոզարշավով են զբաղված: Այս օրերին հուժկու մարտեր են մղում փետրվարի 17-ին ՔՊ-ի Կապանի տարածքային խորհրդի կազմում ընդգրկվելու համար։ Բանն այն է, որ ներկուսակցական ընտրություններին տարած ձայներով է որոշվելու, թե ով իրենից ինչ է ներկայացնում, եւ ովքեր են հարց լուծողները մարզում։

Մարզից ստացվող տեղեկությունների համաձայն, թեժ պայքար են մղում հատկապես ՔՊ-ական պատգամավորներ Դավիթ Դանիելյանը, Նարեկ Ղահրամանյանը եւ ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը: Սյունեցիք կատակում են՝ Դանիելյանը պայքարում է մարզպետի պաշտոնի համար, Ղահրամանյանը՝ ԱԺ հաջորդ ցուցակում իր տեղի, իսկ Բաբայանին բացառապես փողն է հետաքրքրում, որ կարողանա շարունակել իր աշխատանքը կոմբինատում։ ՔՊ-ականներին կուսակցական ընտրիչներն են ընտրելու, իսկ նորընտիր խորհուրդը բաղկացած կլինի 7 հոգուց։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
19:54 Դավիթ Համբարձումյանն իր թեկնածությունը կառաջադրի առաջիկա ընտրություններում
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
08:48 Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»