Մամուլ 1 տարի առաջ - 08:12 25-01-2025

Նոր փոխվարչապետ կունենանք․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում «ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրինագծի քննարկման ժամանակ ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանն ասաց, որ անհրաժեշտ է 3-րդ փոխվարչապետ ունենալ, որը կզբաղվի միայն ԵՄ ինտեգրման հարցերով։ Բանն այն է, որ ՔՊ-ի սորոսական հատվածում եւ եվրաքվե նախաձեռնողների խմբում խոր անվստահություն կա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նկատմամբ, որին համարում են «ռուսի շպիոն» եւ կարծում են, որ արեւմտամետներն իրենց սրտի փոխվարչապետը պետք է ունենան՝ այս գործընթացը չտապալելու համար։ Իհարկե, ՔՊ-ական պատգամավորը չխոստովանեց այդ մասին, հակառակը` ասաց, որ Մհեր Գրիգորյանը խիստ զբաղված է իր գործառույթներով, նաեւ՝ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներով, Տիգրան Խաչատրյանն էլ, ինչպես հայտնի է, ֆինանսական բլոկն է համակարգում, ուստի անհրաժեշտ է փոխվարչապետի եւս մեկ հաստիք ստեղծել:

Սակայն մեզ պատմեցին, որ մոտ երկու ամիս առաջ եվրաքվեի խմբում անգամ քննարկել են, որ իրենցից մեկը պետք է փոխվարչապետ նշանակվի, դիցուք` «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը կամ Արման Բաբաջանյանը, որը կհայտարարի, որ ինքը գործ չունի իշխանության տնտեսական եւ այլ քաղաքականության հետ, ունի բացառապես մեկ պարտավորություն, այն է՝ եվրաինտեգրման հարցերով զբաղվելը։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
19:54 Դավիթ Համբարձումյանն իր թեկնածությունը կառաջադրի առաջիկա ընտրություններում
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
08:48 Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»