Ներքին 1 տարի առաջ - 16:14 24-01-2025

Արմավիրի մարզում տղամարդը կիսակառույց շենքից վայր է ընկել ու հոսպիտալացվել. shamshyan.com

Հունվարի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին քաղաքի ֆուտբոլի ակադեմիայում շինարարական աշխատանքներ կատարելիս բարձրությունից վայր ընկնելու հետևանքով «Պոլիտրավմա հարցականով» ախտորոշմամբ «Էջմիածին» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ։

Պարզվել է, որ այդ տղամարդը Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Վարդան Գ․-ն է։

Պարզվել է նաև, որ Վարդան Գ․-ն այցելել է «ՆՈԱ» Ֆուտբոլի ակադեմիայում շինարարական աշխատանքի ընդունվելու վերաբերյալ պայմաններին ծանոթանալու, որի ժամանակ, բարձրանալով կիսակառույց շենքի աստիճաններով, ոտքը սայթաքել է և մոտ 2 մետր բարձրությունից վայր է ընկել բետոնե հատակին։

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
19:54 Դավիթ Համբարձումյանն իր թեկնածությունը կառաջադրի առաջիկա ընտրություններում
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
08:48 Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»