Ներքին 1 տարի առաջ - 15:00 24-01-2025

ՊԵԿ-ը, Փաշինյանի հորդորին անսալով, 41 ավտոմեքենա է կրճատում

Պետական եկամուտների կոմիտեն Oragir.News-ին հայտնել է, որ ծառայողական 47 տրանսպորտային միջոց կրճատելու է։

Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ հորդորել էր վարչական մարմիններին կրճատել ծառայողական մեքենաները։

Oragir.News-ը հարց էր ուղղել մի շարք գերատեսչությունների, պարզելու, թե քանի՞ ավտոմեքենա են մտադիր կրճատել։

«Ի պատասխան Ձեր հարցմանը, հայտնում եմ, որ ներկա պահին Պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռում առկա է թվով 147տրանսպորտային միջոց, որոնցից ենթակա են կրճատման 41 տրանսպորտային միջոց»,- նշված է ՊԵԿ-ի պատասխան գրության մեջ։

Նկատենք, որ ՊԵԿ-ը չի պատասխանել, թե ավտոմեքենաների կրճատումներով պայմանավորված ինչպես են լուծելու կրճատվող աշխատակիցների զբաղվածության խնդիրները։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
19:54 Դավիթ Համբարձումյանն իր թեկնածությունը կառաջադրի առաջիկա ընտրություններում
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
08:48 Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»