Ներքին 1 տարի առաջ - 20:39 23-01-2025

Արտաքին հետախուզության զեկույցը կուրսային աշխատանքից էլ վատ որակ ունի

«ՀՀ արտաքին հետախուզության ծառայության զեկույցը ոչ այլ ինչ է, քան մի թիթիզ տեքստ»,-Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թ. զեկույցում գրել է՝ ՀՀ տնտեսական, լոգիստիկ կախվածությունը կշարունակվի օգտագործվել որպես քաղաքական ազդեցության գործիք։Նշվում է, որ 2025 թվականը նախընտրական տարի է, որով պայմանավորված՝ որոշ երկրներ կփորձեն Հայաստանի տնտեսական կախվածությունը է՛լ ավելի ընդգծված և ակնհայտ կերպով օգտագործել որպես քաղաքական ազդեցության, Հայաստանի ներքին գործերին միջամտելու և հանրային լայն շերտերի վրա ազդելու հնարավորություն։

Գեղամ Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արտաքին հետախուզական ծառայության զեկույցը հրապարակվում է լրատվամիջոցներում, ինչն ինքնին արդեն տարօրինակ է։ Խիստ խնդրահարույց են գնահատման առումով զեկույցում արված մատնանշումները, նման զեկույցը պետք է լինի շատ ավելի ծանրակշիռ, փաստարկված, որտեղ պետք է համադրված լինեն տարբեր գերատեսչություններից՝ Գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչությունից, ԱԱԾ-ից, ԱԳՆ-ից տվյալներ։

Ըստ պատգամավորի՝ տպավորություն է՝ կարծես Արտաքին հետախուզական ծառայության կազմում անհասկանալի կերպով ձևավորված աշխատակազմ է, վերլուծաբանների մի խումբ, որոնք պարբերաբար տարբեր հոդվածներով և հարցազրույցներով հանդես են գալիս իշխանական լրատվամիջոցներով, իբրև լուրջ վերլուծություններ են կատարել. «Զեկույցը թեկուզ մեկ վայրկյան աչքի անցկացնելով՝ հասկանում ես, որ դու գործ ունես ոչ թե ամբողջական, ծանրակշիռ տեղեկատվության հետ, այլ կուրսային աշխատանքի, որը իմիջիայլոց շարադրել են։ Տասնհինգ էջանոց զեկույցում Թուրքիա բառը, որը ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, շարունակում է Հայաստանը շրջափակման մեջ պահել նախապայմաններով, 1անգամ է հիշատակվում, այն էլ Թուրքիայի և Ադրբեջանի հետ երթուղիների, կոմունիկացիաների, երկաթուղու բացման հետ կապված, սա ուղղակի ինքնին անլուրջ է»:

Գեղամ Մանուկյանը վստահ է՝ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի մակարդակով եթե հանձնարարեին մարտահրավերների թեմայով կուրսային, մի քիչ ավելի լավ մակարդակով գրված կլիներ. «Երբ կարդում եք, զգում եք, որ հայերեն գրված չի, այլ ընդամենը թիթիզ տեքստ է»։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
19:54 Դավիթ Համբարձումյանն իր թեկնածությունը կառաջադրի առաջիկա ընտրություններում
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
08:48 Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»