Ներքին 1 տարի առաջ - 19:25 22-01-2025

Տեղի է ունեցել ՀՀ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի զեկույցի քննարկումը

Հունվարի 22-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի զեկույցի երկրորդ քննարկումը՝ շահագրգիռ բոլոր կառույցների, հասարակական և միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ: Հանդիպմանը մասնակցել և բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը:

ՀՊԴ 4-րդ շրջանի զեկույցն անդրադառնում է վերջին 4.5 տարիների ընթացքում տեղի ունեցած զարգացումներին, այդ թվում՝ մարդու իրավունքների խթանմանն ու պաշտպանությանն ուղղված իրավական, քաղաքական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին, ինչպես նաև այն խոչընդոտներին և մարտահրավերներին, որոնց բախվել է երկիրն իր կողմից մշակված քայլերը կամ ստանձնած միջազգային պարտավորությունները կատարելու ընթացքում:

ԱԳ նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանը ներկայացրել է զեկույցի կառուցվածքը, դրանում ընդգրկված թեմաների ընտրության առաջնահերթությունը, հաշվետու ժամանակահատվածում միջազգային հարթակներում մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի կողմից կատարած աշխատանքը:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում մարդու իրավունքներին վերաբերող հարցերի լայն շրջանակի շուրջ, մասնավորապես քննարկվել է նախորդ դիտարկման ընթացքում Հայաստանի կողմից ընդունված հանձնարարականների իրականացման ընթացքը, անդրադարձ է կատարվել քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների, ինչպես նաև պաշտպանության կարիք ունեցող առանձին խմբերի իրավունքներին վերաբերող հարցերին: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Զեկույցի նախագծի վերաբերյալ հանդես են եկել մի շարք մեկնաբանություններով և լրացումներով:

Առանձնակի ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ համաձայն ՀՀ վարչապետի 2024 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1031-Ա որոշման, Հայաստանում ներդրվել է Մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման և դրանից բխող հետագա քայլերի ապահովման Ազգային մեխանիզմ, որի կազմում ընդգրկված են գործադիր, օրենսդիր և դատական համակարգի ներկայացուցիչները: Այս հարթակը բաց է Մարդու իրավունքների պաշտպանի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցության համար:

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում