Ներքին 1 տարի առաջ - 20:05 18-04-2025

Տեղի է ունեցել ՀՀ ազգային զեկույցի շնորհանդեսը

Ապրիլի 18-ին՝ Հայաստանի Հանրապետության Համըդնհանուր պարբերական դիտարկման ընթացակարգին ընդառաջ, տեղի է ունեցել 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի շնորհանդեսը:

Բացմանը խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Հանդիպման առաջին հատվածում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցը՝ հանգամանորեն անդրադառնալով Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդմանն ուղղված քայլերին:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում իրականացված իրավական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին՝ կարևորելով, ի թիվս այլոց՝ խոցելի խմբերի պաշտպանությունը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների ապահովումը, կառուպցիայի դեմ պայքարը, խտրականության բացառումը: Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկաների ուշադրությանն է ներկայացրել նաև այն մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանն իր միջազգային պարտավորություններն իրականացնելիս:

Հանդիպման երկրորդ հատվածում ՀՀ ԱԳ նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանը ներկայացրել է Հայաստանի նոր նախաձեռնությունը՝ Մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման ազգային մեխանիզմը:

Անդրադառնալով մեխանիզմի առավելություններին՝ ընդգծվել է, որ այն ուղղված է ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման, սահմանված ժամկետներում մոնիթորինգային մարմիններին ներկայացվող զեկույցների նախապատրաստման ու պետությանը տրված հանձնարարականների հետագա ընթացքի ապահովման արդյունավետության բարձրացմանը:

Շեշտվել է, որ այս Մեխանիզմի արդյունավետ կիրառման պարագայում, այն կարող է դառնալ մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգի բաղկացուցիչ մաս՝ փոխկապակցելով մարդու իրավունքների միջազգային և տարածաշրջանային նորմերն ազգային առաջնահերթությունների հետ:

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում

Ձեզ գուցե հետաքրքրի