Ներքին Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 23:00 18-01-2025

ԱՄՆ-ի հետ հարաբերությունները պետք է խորացվեն, բայց ոչ ի հաշիվ ՌԴ-ի և Իրանի

Հունվարի 17-ին Ռուսաստանի և Իրանի միջև ստորագրվել է Ռազմավարական համապարփակ գործընկերության համաձայնագիր։ Հասկանալու համար, թե այս պայմանագիրն իրենից ինչ է ներկայացնում, ինչ նպատակներով է այն ստորագրվել՝ Oragir.News-ը զրուցել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ։

Անդրադառնալով պայմանագրի էությանը՝ քաղաքական մեկնաբանը նշեց՝ Ռուսաստանի և Իրանի միջև ստորագրվել է ռազմավարական համապարփակ գործընկերության պայմանագիր, որը ներառում է երկու երկրների հարաբերությունների ամենատարբեր ոլորտները: Նրա խոսքով՝ Հայաստանի համար հետաքրքիր է այն, թե կողմերը ինչպես են դիտարկում Հարավային Կովկասը․

«Պայմանագրում նշվում է, որ Հարավային Կովկասում կայունության և խաղաղության համար երկու երկրները գործադրելու են համատեղ ջանքեր, համատեղ քաղաքականություն: Ինչպես նաև հետաքրքիր է, թե որքանով է այդ համատեղությունը իրականում գործնական և արդյոք դա նշանակո՞ւմ է լիարժեք փոխհամաձայնություն Կովկասի հարցերում, թե՞ այնուհանդերձ կլինեն տարակարծություններ, քանի որ պայմանագիրը նաև ենթադրում է հնարավոր տարակարծություններ, որոնք կարող են երևալ ժամանակի ընթացքում: Առաջին հերթին մեզ հետաքրքրում է, թե ռուս-իրանական պայմանագիրը խաղաղության և կայունության առումով ինչ ազդեցություն կունենա, քանի որ Կովկասի խաղաղության հարցում Իրանը և Ռուսաստանը զգայուն են: Կարծում եմ, որ ռուս-իրանական ռազմավարական գործընկերությունը մեկ աստիճան կավելացնի նրանց մոտիվացիան ու կարողությունները՝ Կովկասում կայունության և կառավարելիության ապահովման համար»։

Հակոբ Բադալյանը կարծում է, որ համաձայնագիրը Հայաստանի համար որոշակիորեն դրական ազդեցություն կարող է ունենալ, քանի որ Ռուսաստանը և Իրանը շահագռգռված կլինեն Կովկասում հնարավորինս երկարաժամկետ կայունություն ապահովելու ուղղությամբ համատեղ ջանքեր գործադրելու հարցում։ Նա նշեց նաև, որ բնականականաբար այնտեղ տնտեսական թեմաներ նույնպես կան՝ հաշվի առնելով, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, իսկ Իրանը տնտեսական այդ միության հետ ունի, նախ ազատ առևտրի ռեժիմ և դրանից բացի նա այլևս դիտորդ է ԵԱՏՄ-ում, ինչը Հայաստանի նախագահության շրջանում է տեղի ունեցել՝ նախորդ տարվա գագաթաժողովին։

Մեր զրուցակիցը շեշտեց նաև, որ ռուս-իրանական հարաբերությունների տնտեսական բաղադրիչները կարող են որոշակիորեն օգտակար լինել նաև ՀՀ-ի համար կամ առնվազն հնարավորություններ ստեղծեն։ «Հատկապես, որ պայմանագրում՝ դրույթներից մեկում, նշվում է, որ կողմերը կարող են դիտարկել նաև 3-րդ երկրներում համատեղ ներդրումների հնարավորությունները։ Հայաստանը կարող է լինել այդ 3-րդ երկիրը, բանականաբար իր հերթին անհրաժեշտ ջանք դիվանագիտական տնտեսական աշխատանք կատարելու դեպքում»։

Խոսելով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված պայմանագրի՝ Ռուսաստանի և Իրանի հետ ունեցած հարաբերությունների վրա հնարավոր ազդեցության մասին՝ Oragir.News-ի զրուցակիցը ասաց․ «Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված պայմանագիրը այսպես ասաց մտադրությունների բարձրաձայնում էր կամ փաստաթղթավորում էր և ոչ ավելին։ Հայաստանի ստորագրածն ամենևին համեմատության մեջ չէ ռուս-իրանական պայմանագրի հետ։ Ռուս-իրանական պայմանագիրը իրապես միջպետական պայմանագիր է։ Հայաստանը պետք է իր հարաբերությունները խորացնի ԱՄՆ-ի հետ, բայց անկասկած այդ հարաբերությունները պետք է խորացնի՝ ոչ ի հաշիվ Ռուսաստանի և Իրանի հետ ունեցած հարաբերությունների և առանց նրանց համար կենսական ռազմավարական ռիսկեր առաջացնելու»։

Ամենից շատ դիտված

12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
15:00 Ընդդիմության պարտության դասը. ինչ փոխվեց հունիսի 7-ին
10:35 Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ԱԺ մանդատային պատկերը՝ այս պահին. ով քանի մանդատ կունենա