Ուղիղ եթեր
Ռուս-թուրքական հարաբերությունները պահանջում են զգուշավոր ուշադրություն և կարևորություն. Թուրքիայի նախագահի թեկնածուն խոստանում է խորացնել Մոսկվայի հետ հարաբերությունները
copy image url

Ռուս-թուրքական հարաբերությունները պահանջում են զգուշավոր ուշադրություն և կարևորություն. Թուրքիայի նախագահի թեկնածուն խոստանում է խորացնել Մոսկվայի հետ հարաբերությունները

Արտաքին 2 տարի առաջ - 16:45 30-03-2023
Թուրքիայի նախագահի թեկնածու, Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտ և «Վալդայ» բանավեճի ակումբի անդամ Սինան Օգանը հայտարարել է, որ ռուս-թուրքական հարաբերությունները պահանջում են զգուշավոր ուշադրություն և կարևորություն, և դրանք պետք է զարգանան ընդհանուր շահերի հիման վրա։ Այս մասին Օգանն ասել է ռուսական РИА Новости լրատվական գործակալության տված հարցազրույցում։

Թուրք քաղաքական գործիչը նշել է, որ դոկտորական ատենախոսությունը գրել է ռուսերենով և հեշտությամբ կարող է բանակցություններ վարել Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ «Ես շատ եմ ցանկանում, որ Ստամբուլում Թուրքիայի միջնորդությամբ հանդիպում կազմակերպվի Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև, և այդ հարցը կկարգավորվի»,- ասել է նա։

Սինան Օգանն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ուկրաինական հակամարտությունից շահող միակ կողմը արևմուտքն է։ Անդրադառնալով Ուկրաինային սպառված ուրանով արկերի մատակարարմանը՝ թուրք գործիչը շեշտել է, որ դա վտանգավոր քայլ է, քանի որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն լինի։

«Գործարկված միջուկային մարտագլխիկը կառաջացնի նմանատիպ արձագանք մյուս կողմից: Ես դա համարում եմ սպառնալիք մարդկության համար, այլ ոչ թե պետությունների: Պայմանական պատերազմից ելք կա, բայց միջուկայինից այն չի ստացվի»,- հայտարարել է Թուրքիայի նախագահի թեկնածուն։

Թուրք գործիչ նշել է, որ ռուս-թուրքական հարաբերությունները եղել են իր դոկտորական թեզի թեման։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը Թուրքիայի կարևոր հարևանն է, և իր հաջողության պարագայում Թուրքիան կզարգացնի Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունները։

«Մենք, իհարկե, կզարգացնենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ռուսաստանը մեզ համար կարևոր առևտրային գործընկեր է: Այս կապակցությամբ ես ուզում եմ ընդգծել իմ կողմից այդ հարաբերությունների կարևորության ըմբռնումը, չեմ տեսնում որևէ խոչընդոտ, որը կարող է խոչընդոտել դրանց զարգացմանը։ Մենք ընդհանուր շահեր ունենք, կարծում եմ՝ հաշվի առնելով այս ընդհանուր շահերը՝ մենք կարող ենք զարգացնել մեր հարաբերությունները»,- ասել է քաղաքական գործիչը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։

Օգանի թեկնածությունն առաջադրել է ընդդիմադիր Աթա դաշինքը, և քաղաքական գործչին հաջողվել է հավաքել 100 հազար ձայն, որն անհրաժեշտ է պետության ղեկավարի պաշտոնում առաջադրվելու համար։







Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
13:35 Երեխեքը գնացել են ձիերի հետևից ու բռնվել, ասում են՝ Լաչին են տարել․ նոր մանրամասներ՝ սահմանին մոլորված անչափահասներից
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ