Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 22:42 10-10-2023

Եվրամիությունը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները խորացնել այնքան, ինչքան Հայաստանը կցանկանա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս Հանրային հեռուստաընկերության եթերում։

Պետրոս Ղազարյանի հարցին, թե ինչ տվեց մեզ Գրանադան, Փաշինյանը նկատեց, որ շատ ավելի ճիշտ կլինի կենտրոնանալ նրբությունների վրա՝ խուսափելով մակդիրներից, որովհետև բացարձակ իդեալական վիճակներ չկան։

«Գրանադան մեզ տվեց 2 շատ կարևոր հայտարարություն։ Առաջինը քառակողմ հայտարարությունն էր՝ նախագահ Մակրոնի, կանցլեր Շոլցի, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի և իմ։ Եվ երկրորդը՝ մեր երկկողմ հայտարարությունը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։ Ըստ էության՝ սրանով արձանագրվեց, որ Եվրամիությունում Հայաստանի հետ հարաբերությունների խորացման առումով կա կոնսենսուս, որովհետև Եվրամիության երկու սյուները՝ Եվրամիության խորհուրդը և Եվրահանաժողովը արձանագրեցին այս փաստը»,-ասաց նա։

Նա շեշտեց, որ երկու հայտարարություններում էլ արձանագրվեցին, թե մեր տեսակետից որոնք պետք է լինեն մեր տարածաշրջանում խաղաղության հենասյուները․ այդ հենասյուներից մեկը Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումն է՝ ընդգծումով տարածքների չափերի, երկրորդը, որ դելիմիտացիայի գործընթացը սահմաններին պետք է տեղի ունենա 1991 թ․ Ալմաթայի հռչակագրի հիման վրա և նաև համաձայն կողմերին փոխանցված Խորհրդային Միության վերջին շրջանի քարտեզների, և երրորդը, որ տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների սուվերենության լիարժեք պաշտպանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության ներքո։

«Արձանագրվեց, դատապարտվեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից ուժի գործադրումը, արձանագրվեց բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, արձաանագրվեց Եվրամիության և նաև Միացյալ Նահանգների պատրաստակամությունը Հայաստանին աջակցել հումանիտար իրավիճակը կառավարելու իմաստով, արձանագրվեց, որ ԼՂ հայերը ԼՂ վերադառնալու իրավունք պիտի ունենան առանց նախապայմանների, և նրանց այդ իրավունքը պետք է պաշտպանվի։ Արձանագրվեց նաև, որ Եվրամիությունը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները խորացնել այնքան, ինչքան Հայաստանը կցանկանա»,- շեշտեց Փաշինյանը։

Փաշինյանը Գրանադայում ստորագրված փաստաթղթի ամենամեծ թերությունը համարեց այն, որ այն քառակողմ է և ոչ թե հնգակողմ․ Ադրբեջանի կողմից Գրանդայում կնքված համաձայնագիրը ստորագրելու դեպքում Խաղաղության պայմանագիրը հնարավոր կլիներ կնքել մինչև տարեվերջ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան