Ներքին 1 տարի առաջ - 16:00 18-01-2025

ԵՊՀ գրադարանը երկու տնօրեն ունի․ ի՞նչ է կատարվում մայր բուհում

Oragir.News-ի տեղեկություններով, դեկտեմբերի վերջին ԵՊՀ գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանը ազատվել է պաշտոնից։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ազատումը հիմնավորել է Ռազմավարական ծրագրի չկատարմամբ, ապա նկատողություն տվել և վերջինիս ազատել պաշտոնից։

Oragir News-ը պարզելու համար աշխատանքից հեռացման պատճառները կապ հաստատեց Եզնի Միրզոյանի հետ:

Հարցին, թե որն է աշխատանքից ազատվելու պատճառը, Oragir News-ի զրուցակիցը նշեց. «Ճիշտ է, ինձ աշխատանքից հեռացրել են, բայց այդ հարցի վերաբերյալ չեմ ցանկանում խոսել: Հետագայում, եթե գտնեմ նպատակահարմար, կպատմեմ», - ասաց նա:

Դրանից հետո ԵՊՀ գրադարանի տնօրենի պաշտոնում նշանակվել է Ավետիք Մեջլումյանը։

Նշենք նաև, որ մեր տեղեկություններով՝ Եզնիկ Միրզոյանը պատրաստվում է դիմել դատարան։

Այս պատմության մեջ զավեշտալին այն է, որ ԵՊՀ պաշտոնական կայքում նշված է, որ գրադարանն ունի երկու տնօրեն. պաշտոնավարում են և՛ Եզնիկ Միրզոյանը, և՛ Ավետիք Մեջլումյանը։


Հիշեցնենք, որ երեկ Oragir.News-ը գրել էր ԵՊՀ-ում այլ ազատման մասին։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
19:09 Արսեն Հարությունյանը Փաշինյանին է ներկայացրել իր նվաճած չեմպիոնական գոտին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
11:10 Տարադրամի փոխարժեքները
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
20:04 Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին