Ներքին 46 րոպե առաջ - 17:45 22-10-2026

Ռոբերտ Քոչարյանի գործի նյութերը կասկածների և ենթադրությունների մակարդակում են․Արամ Օրբելյան

Գեղարվեստական ոճին բնորոշ նյութերի հավաքածու է՝ տրված կամայական մեկնաբանությամբ, լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին։

«Ուզում եմ պարզ լինի՝ ինչի մասին է խոսքը. խնդիր դրված չէ, թե դրամական միջոցները որտեղից, այդ գումարով առնելու հնարավորություն կար, թե ոչ։

Այստեղ շատ բարդ, չհիմնավորվող նյութերով, կասկածի, ենթադրությունների մակարդակով կառավարության որոշումների գնահատական է տրված»,-ասաց փաստաբանը։

Նա գտնում է, որ գործի նյութերը ոչնչի մասին են։

Հիշեցնենք՝ շուտով կլրանա 2-րդ ամիսը, ինչ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է։

Ամենից շատ դիտված