Մենք առաջին իսկ օրվանից մատնանշել ենք, որ այս գործն ինքնին ուղղված չէ տուժողների իրավունքների պաշտպանությանը․ Արամ Օրբելյան
copy image url

Մենք առաջին իսկ օրվանից մատնանշել ենք, որ այս գործն ինքնին ուղղված չէ տուժողների իրավունքների պաշտպանությանը․ Արամ Օրբելյան

Ներքին 3 տարի առաջ - 22:11 08-11-2021

Հակասահմանադրական ճանաչված 300․1 հոդվածի մասով քրեական գործի կարճման դեմ տուժող կողմի և դատախազության բերված բողոքները չեն կարող բավարարվել, որովհետև բացակայում է Վերաքննիչ դատարանի լիազորությունների շրջանակում վերանայման հնարավորությունը։ Այս մասին այսօր Վերաքննիչ դատարանի նիստում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

Օրբելյանի խոսքով՝ գործի շրջանակներում երևան եկած որևէ նոր հանգամանք չկա, և ստացվում է, որ, ըստ դատախազության, առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ։ Մինչդեռ դատախազության բողոքում որևէ անդրադարձ չկա դատական սխալին։

Մեկ այլ կարևոր հանգամանք, որի մասին պաշտպանական կողմը միշտ նշել է․ այս քրեական գործով տուժողներ չեն կարող լինել։ «Մենք առաջին իսկ օրվանից մատնանշել ենք, որ այս գործն ինքնին ուղղված չէ տուժողների իրավունքների պաշտպանությանը»,- ասաց Օրբելյանը։

Անդրադառնալով մեղադրյալի՝ դատական նիստին ներկա լինել-չլինելու հարցին՝ Օրբելյանն ընդգծեց, որ հակասահմանադրական հոդվածով նիստ կամ գործ չի կարող լինել։ «Այն պահից սկսած, երբ հոդվածը ճանաչվում է հակասահմանադրական, դատարանը ոչ թե նիստի է սպասում, այլ միանգամից այդ մասով գործը կարճում է։ Բողոքը պետք է մերժվի։ Պետք է շատ հստակ մի բան հասկանալ․ եթե հոդվածը ճանաչվում է հակասահմանադրական, ապա պետք է դադարեցնել հետապնդումը, ներողություն խնդրել և վերջ, պետք չէ սարքել կյանքի գործ ու մարդու նկատմամբ փորձել հետապնդում իրականացնել մինչև վերջ»,- նշեց պաշտպանը։

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց դատարան ՍԴ դիմելու և վարույթը կասեցնելու մասին։ Միջնորդության մեջ Բաղդասարյանը հղում արեց Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի դիմումի վերաբերյալ ՄԻԵԴ որոշման։ Դատախազը գտնում է, որ այդ որոշումը կարող է նոր հիմնավորում լինել Վերաքննիչի կողմից ՍԴ դիմելու համար։ Սակայն որոշման թարգմանությունը դատարանը չունի։ 10-օրյա ժամկետում դատախազները պետք է ներկայացնեն որոշման թարգմանությունը։

Խոսելով Վերաքննիչ դատարանի կողմից ՍԴ դիմելու հնարավորության մասին՝ պաշտպան Օրբելյանը նշեց, որ դա անհնար է, քանի որ դատարանը դիմում է ՍԴ այն դեպքում, եթե դա անհրաժեշտ է իր կողմից գործի քննության համար։

Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված՝ նիստն ընդմիջվեց և կշարունակվի նոյեմբերի 18-ին՝ ժամը 15։30-ին։

Ամենից շատ դիտված

12:38 Հայաստանում ժողովրդավարության քողի տակ բռնապետություն է հաստատվում․ Ավետիք Չալաբյան
15:43 Սրտիդ ստենդները թող ամրանան սիրո գերդոզավորումից. Նազենի Հովհաննիսյանը շնորհավորել է Անդրեին
12:45 Հայտնի է՝ ով էր ԱԺ դահլիճ մտնել փորձող տղամարդը
23:58 Արման Ծառուկյանի հարվածից հետո մարզիչը դուրս է ընկել օկտագոնից
17:10 Ձեր գերեզմանը մի օր, մելիք Ֆրանգյուլի գերեզմանի նման, դառնալու է հայի մաղձ թափելու վայր․ բաց նամակ՝ Փաշինյանին
22:18 Ամուր պահեք կապը Եկեղեցու և հայրենիքի հետ՝ անխաթար պահպանելու ինքնությունը. կաթողիկոսը՝ սփյուռքահայերին
12:00 Շիրակի մարզային քննչական վարչության քննիչներին ուղարկել են Երևան
12:14 Հակոբ Արշակյանը՝ ընդդիմադիր պատգամավորի 7 ամսական հղի օգնականին հրելու մասին
14:05 Իմ տանն էլ Մեծ Հայքի քարտեզը կա, կարող են մեղադրել միջազգային ահաբեկչության մեջ․ Գառնիկ Դանիելյան
19:21 Փաշինյանն ընտրությամբ ու ամեն գնով դառնալու է վարչապետ, անգամ եթե ուղիղ եթերում երեխա ուտի. քաղաքագետ