Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 13:36 23-05-2023

Արցախի Հանրապետությունը որպես պետություն գոյություն ունի, դա փաստ է․ Արամ Օրբելյան

Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արամ Օրբելյանը «Ազատ Արցախ հայաքվե» հանրային քննարկման ժամանակ ասաց, որ այս նախաձեռնությունը ունակ է հստակեցնելու Հայաստանի Հանրապետության Սահմանադրական կարգի որոշակի դրույթներ քրեական օրենսգրքի մակարդակով, որպեսզի շատ ավելի պարզ, հստակ լինի արձանագրված, և դա իրականցնում ենք հանրաքվեի միջոցով իրականացնելու գործընթացը։ Կգրվի ավելի պարզ ձևով, և դա հնարավորություն կտա հետագայում շատ հստակ ցույց տալ Հայաստանի հանձման գործընթացի ոչ իրավաչափ լինելը։

«Այս նախաձեռնությունը ունակ է բան փոխել, այս նախաձեռնությունը հստակ ցույց է տալիս ժողովրդի կամքը»։

Մենուա Սողոմոնյանը հարցրեց՝ երբ որ աշխարհը ճանաչում է Ադրբեջանին իր 86600-ի սահմաններում և Հայաստանին՝ 29800-ի սահամաններում, այս պարագայում մենք այլ տարբերակ ունե՞նք։

Օրբելյանը պատասխանեց. «Արցախի Հանրապետության դեպքում չկա մի փաստաթուղթ, որտեղ գրված լինի, որ չճանաչեք Արցախի Հանրապդտությունը։ Ավելին՝ եթե բոլորը ճանաչել պրծել էին, որևէ ճանաչել-չճանաչելու խնդիր չկար ինչի՞ մասին էր Մինսկի կոնֆերանսը, ինչի՞ մասին էր 30 տարի տեղի ունեցող բանակցությունները, ինչի՞ մասին էր ֆորմատները, որտեղ Արցախի կարգավիճակի մասին էին քննարկում։

Աշխարհի կողմից երկրի տարածքի ճանաչում որպես այդպըսի գոյություն չունի։ Պետությունը մարդու նման է՝ կամ կա, կամ չկա։ Արցախի Հանրապետությունը որպես պետություն գոյություն ունի, դա փաստ է, դա իրավունքի հարց չէ»։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից