Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:59 09-11-2022

Հիմք կա ենթադրելու, որ ԱԳ նախարարը գործակալ է․ նա այդ լուրը չի հերքել. Արամ Օրբելյան

Ես կտրականապես համաձայն չեմ պնդման հետ, որ ընտրված իշխանությունը կարող է անել ամեն ինչ, որովհետեւ իշխանությունն ընտրվել է այլ գաղափարախոսությամբ, այլ օրակարգով. հիմա տեսնում ենք լրիվ ուրիշ օրակարգ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, «Հայաստանի իրական օրակարգ» թեմայով քննարկման ժամանակ նշեց փաստաբան Արամ Օրբելյանը:

«Հետեւաբար, քանի դեռ իշխանության են այս մարդիկ, պետք չի ռեսուրս ծախսել ու մտածել, թե ինչ ենք անում: Պետք է ամեն ինչ անել, որ իշխանությունները փոխվեն, բանակցողը փոխվի: Կարող է առաջին քայլը լինի այն, որ ընդամենը Նիկոլ Փաշինյանը փոխվի, իր փոխարեն գալիս է ուրիշ մարդ, ով կբանակցի արդեն ընկալելով: Չի կարող լինել իշխանական պրոցես, որտեղ քո ԱԳ նախարարի թուրքական գործակալ լինելու փաստը չի հերքվել պաշտոնապես: Էդ մարդը չի ասել՝ ես գործակալ չեմ: Ակնհայտորեն լուրջ հիմք կա ենթադրելու, որ գործակալ է»,- ասաց նա:

Արամ Օրբելյանի խոսքով, Հայաստանը 1991-ին անկախանալով ինքնին չի համարվում Խորհրդային Հայաստանի իրավահաջորդ, Ադրբեջանը եւս չի կարող համարվել Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ, բոլորը համարվել են ԽՍՀՄ իրավահաջորդ. «Այստեղ հարց է առաջանում, իսկ ո՞վ որոշեց, որ 15 հոգով պետք է անկախանանք, այլ ոչ 16, 17, 18 կամ 19»,-ասաց նա:

Օրբելյանը նաեւ նկատեց, որ պատերազմը չի ավարտվել. «Մենք ունեցել ենք երկու հրադադարի փաստաթուղթ՝ 1994-ի մայիսին եւ 2020-ի նոյեմբերին: Հրադադարն ունի իրավական ռեժիմ, բայց դա չի նշանակում սահման: Հայտարարվեց, որ ԵՄ դիտորդները գնացել են հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմը, այսինքն արդեն սահմանը հրապարակային դիսկուրսներում դարձել է Ջերմուկի մատույցները: Այստեղ կարեւոր է շփման գիծ եւ սահման եզրույթների տարբերությունը»,-ընդգծեց նա:

Փաստաբանը նկատեց, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը եւ այդ թեման փակվեց, այլեւս չի բացվելու. «Եթե ուշադիր եք, ոչ ոք չի խոսում այսօր Նախիջեւանի մասին, դա քննարկման առարկա չէ: Արեւմտյան Հայաստանի մասին, բացի Բեւեռից, ոչ ոք չի խոսում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ