Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:48 04-07-2023

Վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը չունի իրավասություն փոփոխել ՀՀ տարածքները․ Արամ Օրբելյան

Եթե մենք Սահմանադրությամբ առաջնորդվենք, այն տեսքով, որը կա, և փորձենք Սահմանադրությունում ամրագրված ինստիտուտները կյանքի կոչել, բավական շատ խնդիրներ լուծվում են։ Այս մասին այսօր «Այլընտրանքային նախագծեր խմբի» կազմակերպած «Սահմանադրության օրվա նախօրեին. հակասահմանադրական իրականություն» թեմայով պանելային քննարկմանն ասաց արդարադատության նախկին փոխնախարար, փաստաբան Արամ Օրբելյանը։

Անդրադառնալով Սահմանադրության նախաբանի մաս կազմող Անկախության հռչակագրին՝ Օրբելյանն ասաց․ «Աշխարհի որևէ երկրի որևէ Սահմանադրություն չի կարող թույլ տալ որևէ մեկի զոհաբերել: Պետք է հասկանալ, որ եթե մենք առաջնորդվենք Սահմանադրության տեքստով, բավականին շատ խնդիրներ լուծվում են»։

Օրբելյանի խոսքով Անկախության հռչակագրում ամրագրված արժեքները պետք է դիտարկել ամբողջության մեջ:

«Երբ խոսում ենք տարածքներ փոփոխելու մասին, Սահմանադրությունն ասում է՝ այդ իրավունքը տրված է ժողովրդին՝ որպես իշխանության առաջնային կրողի: Վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը չունի իրավասություն փոփոխել Հայաստանի տարածքները»,- ասաց Արամ Օրբելյանը՝ հիշեցնելով, որ Սահմանադրության մեջ հատուկ շեշտված է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայ Առաքելական եկեղեցու՝ բացառիկ դերի մասին, հատուկ տեղ է հատկացված Արցախի Հանրապետությանը:

«Երեք սուբյեկտներ կան, որ կարող են օրենք բերել՝ պատգամավորները, կառավարությունը, ՀՀ 50 000 քաղաքացիները: «Հայաքվեն» Արցախից հրաժարումն ու Ցեղասպանությունն ուրանալը թույլ չտալու համար է: Քրեական օրենսգրքում երկու հոդված ավելացնելու նախաձեռնություն ենք բերել»,- ասաց Արամ Օրբելյանը՝ մանրամասնելով «Հայաքվեի» էությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում