Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 18:00 17-01-2025

Գարգառի ճանապարհը քանդել են և չեն պատրաստվում սարքել․ բնակիչ

Լոռու մարզի Գարգառ գյուղի բնակիչը ահազանգում է, որ 7-րդ փողոցը անմխիթար վիճակում է գտնվում: Ոչ համայնքապետը, ոչ գյուղապետը այս հարցով չի անհանգստանում: Ճանապարհը քանդել են, քանդված վիճակում թողել և չեն պատրաստվում սարքել: Այս թաղամասի բնակարաններից մեկում է ապրում նրա մորաքույրը, որն ունի առողջական խնդիրներ․ նրա տան բակը վերածվել է մեքենաների անցուդարձի ճանապարհի: Մեր զրուցակիցը նշեց, որ մեքենաների աղմուկը խանգարում է մորաքրոջ անդորրը: Ասաց, որ ճիշտ է՝ գյուղի վերին մասում ճանապարհ կա, որտեղով կարող են մեքենաները երթևեկել, բայց քանի որ ճանապարհը երկար է, ոչ ոք չի ցանկանում այդ ճանապարհից օգտվել:

Թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով Oragir.News-ը կապ հաստատեց Գարգառի վարչական ղեկավար Գոռ Աղաջանյանի հետ։ Վերջինս ասաց․ «Ջրագիծ է քաշվում, 30 տարի մեր գյուղը ջուր չի ունեցել, հիմա ջրագիծ ենք փոխում, որ գյուղը ջուր ունենա, ուղղակի պետք է մի քանի օր սպասեն մինչև սարքելը»։

Հարցին, թե այդ դեպքում բնակիչը ինչ կարող է անել, վերջինս ասաց, որ կարող է իր այգու դարպասները փակել, որպեսզի մեքենաները շրջանցեն և վերին ճանապարհով անցնեն: Նա նշեց, որ այդ ճանապարհը բարեկարգել են, որպեսզի մեքենաները անցնեն: Հարցին, թե բնակիչը հնարավոր է՝ դարպաս չունենա, վերջինս պատասխանեց․ «Ունի, ես գիտեմ»։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
12:18 Մեկ ամիս էր, որ զորակոչվել էր բանակ, ընտանիքի ավագ որդին է․ նոր մանրամասներ՝ մահացած 19-ամյա զինծառայողի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
20:14 Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին
09:00 Համ սփյուռքին քծնում են, համ ասում են` պետք չէ մեզ, համ էլ 294 միլիոն դրամ են ծախսում
16:59 «ՀԷՑ֊ը գցել են իրենց ոտքին». ՊԵԿ-ն արդեն 78 մլն- ով տուգանել է Ռոմանոս Պետրոսյանի հիմնարկը
09:41 Զինծառայող է մահացել․ ՊՆ