Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:04 14-01-2025

«Քաղաքում սատանա կա»․ աղբահանության աշխատակիցները քաշքշել են քաղաքացուն

Այսօր Oragir.News-ի խմբագրություն է դիմել մի քաղաքացի՝ տրամադրելով տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են աղբահանության աշխատանքներ իրականացնող անձինք հարձակում գործում իր վրա։

«Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 7:30-ին, Նուբարաշենում։ Մոտեցա QR կոդ վերցնելու, այդ ժամանակ կանանցից մեկն աղմուկ բարձրացրեց՝ դիմելով իր գործընկերոջը․ «Ձերոնց կբարևես ու կասես, որ սատանա կա քաղաքում»։ Ես հասկացա, որ ինձ էր ուղղված վիրավորանքը և ձայն չհանեցի, բայց կինը նորից կրկնեց։ Մոտեցա նրան և ասացի․ «Սատանան դու ես, որ այս ժամին գոռում ես»։ Դրանից հետո նա հարձակվեց ինձ վրա՝ հայհոյանքներով»,- Oragir.News-ի հետ զրույցում նշեց քաղաքացին։

Վերջինս հայտնեց նաև, որ տեղազննում պետք է իրականացվի։ Քաղաքացու խոսքով՝ միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, իսկ ինքը տուժող է ճանաչվել։

Մեզ դիմած քաղաքացին նաև նշեց, որ նախկինում իր հանդեպ բռնության վերաբերյալ դիմել է Դատախազություն, սակայն գործը փակվել է։

«Փաստ է, որ ստոպ տվող կա։ Միջին օղակը Թադևոսյան Թելմանն է, իսկ իր մեջքին կանգնած անձին կասկածում եմ։ Կարծում եմ՝ Արթուր Վանեցյանն է։ Միայն վստահ եմ, որ գործում խառնված է Թադևոսյան Թելմանը։ Այդ մարդկանց հրահրող, ուղղորդող կա»,- ասաց քաղաքացին։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա