Արտաքին 1 տարի առաջ - 21:44 13-01-2025

20 տարվա դադարից հետո Մոնղոլիայի նախագահը կմեկնի Թուրքիա

Մոնղոլիայի նախագահ Ուխնաագի Խուրելսուխին 20 տարվա դադարից հետո պաշտոնական այցով հունվարի 15-ից 19-ը կլինի Թուրքիայում: Փոխանցում է Ermenihaber-ը։

Երկու երկրների միջև հաստատված դիվանագիտական հարաբերությունների 55-րդ տարելիցի առթիվ էրդողանի հրավերով Թուրքիա մեկնող Խուրելսուխին մի շարք հանդիպումներ կունենա Անկարայում։

Օրակարգում լինելու են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային նշանակության խնդիրները:

Կողմերի միջև նախատեսվում է համագործակցության ավելի քան 10 համաձայնագրի կնքում՝ շրջակա միջավայրի, տրանսպորտի, ենթակառուցվածքների և իրավական ոլորտների վերաբերյալ։

Նշվում է, որ երկու պետությունների միջև կգործարկվեն նաև համաձայնագրեր՝ միտված երիտասարդության և սպորտի, կրթության, բժշկական և առողջապահական ոլորտների համագործակցությանը:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com