Ուղիղ եթեր
Ինչպես պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ
copy image url

Ինչպես պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ

Ավելին 3 ամիս առաջ - 19:52 11-01-2025
Վերին շնչուղիների վարակները երեխաների շրջանում ամենահաճախ հանդիպող խնդիրներից են․ կյանքի առաջին 3-5 տարիներին կարող են վերին շնչուղիների՝ տարեկան մինչև 10-12 չբարդացած վարակներ առաջանալ։

Վերին շնչուղիների վարակների հիմնական պատճառը վիրուսներն են։

Երեխան կարող է վարակվել օդակաթիլային ճանապարհով՝ հիվանդի հետ սերտ շփման ժամանակ։

Վիրուսային վարակի դեպքում երեխայի մոտ առկա են հետևյալ նշանները՝

քթից արտադրություն և քթի փակվածություն,

աչքերի կարմրություն, արցունքահոսություն, ճպռոտում,

կոկորդի ցավ, ջերմություն

ցան, հազ,

լուծ, սրտխառնոց,

ընդհանուր թուլություն։

Ինչպե՞ս վարվել, եթե երեխան ունի վիրուսային վարակի նշաններ

«Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնի մանկաբույժ Աիդա Պապիկյանը նման դեպքերում խորհուրդ է տալիս երեխային փոքր ծավալներով, բայց հաճախակի հեղուկ խմացնել։ Շատ երեխաներ հիվանդ ժամանակ հրաժարվում են ուտելիքից, ինչը խնդիր չէ, եթե բավարար չափով հեղուկ են ընդունում։ Կազդուրվելուց հետո ախորժակն արագ վերականգնվում է։

Բժիշկը խորհուրդ է տալիս նաև կրծքով կերակրվող երեխաներին ավելի հաճախ մոտեցնել կրծքին, իսկ արհեստական սնուցում ընդունողներին՝ հաճախ կերակրել և ջուր տալ։

Պետք է հիշել նաև, որ երեխան հանգստի կարիք ունի, ուստի պետք չէ անհանգստացնել նրան, երբ ուզում է քնել կամ մենակ մնալ։

Եթե երեխայի մոտ առկա են կոկորդի ցավ և մկանացավ, կարելի է տալ ցավազրկող՝ պարացետամոլ կամ իբուպրոֆեն (միայն 3 ամսականից բարձր տարիքում)՝ դեղաչափն անպայմանորեն քննարկելով մանկաբույժի հետ։

Երեխային հազի դեպքում պետք չէ դեղորայք տալ, կարելի է քթով ազատ շնչառությունն ապահովել՝ օգտագործելով աղային լուծույթով քթի կաթիլներ։

Վիրուսային վարակը հիմնականում տևում է 3-5 օր, որից հետո գանգատները մեղմանում են։ Հազը կարող է պահպանվել մինչև 3 շաբաթ։

Բժշկի պետք է դիմել, երբ՝

երեխան 3 ամսականից փոքր է և ունի վարակի նշաններ,

ցավը չի մեղմանում դեղորայք ընդունելուց հետո,

առկա են փսխումներ և լուծ, դժվարացած շնչառություն,

երեխան հրաժարվում է հեղուկներից և դիտվում է մեզի քչացում,

48 ժամ հետո էլ բարձր ջերմությունը պահպանվում է

գունատ է, քնկոտ,

ունի գլխացավ և լուսավախություն։

Բժիշկը երեխային կնշանակի սիմպտոմատիկ բուժում։ Հնարավոր է նաև, որ երեխան ունենա հիվանդանոցային բուժման կարիք։

Վիրուսային վարակի դեպքում հակաբիոտիկներ չեն նշանակվում, քանի որ դրանք չեն ազդում վարակի վրա։

Ցանկացած վիրուսային վարակ կարող է բարդանալ՝ ուղեկցվելով ականջի բորբոքումով կամ թոքաբորբով։ Նման դեպքերում բժշկի կողից հակաբիոտիկների նշանակումը արդարացված կինի։

Ամենից շատ դիտված

22:21 Հայաստանում մարիխուանան պետք է օրինականացնել. Ալեն Սիմոնյան
19:00 Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են
23:14 Տո շա՛ն տղա, իրար հետ պայքարել եք, հմի պատերազմում ե՞ք. պատերազմի վետերան 
12:03 Ամերիկացի տղամարդը 20 տարի միտումնավոր ենթարկել է իրեն աշխարհի ամենամահացու օձերի խայթոցներին. BBC
11:13 Մոսկվայում ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլև՝ Հայաստանին նսեմացրին․ Ոսկան Սարգսյան
23:38 20 թ. նոյեմբերի 9-ին «դժոխքում» էինք, ասեցի՝ գնամ, ընկնեմ ում ոտքերը հնարավոր է, որպեսզի կանգնեցվի պատերազմը. Ալեն Սիմոնյան
22:44 Հայրենական պատերազմում հայերը մեծ ներդրում ունեն, սա նաև մեր հաղթանակն է. գյումրեցի
22:35 ՀՀ-ն նպատակահարմար չի համարել զորախումբ ուղարկել Մոսկվա. Նազելի Բաղդասարյան
22:07 Մանկական այգու գերեզմանը․ գնդապետ Սիմոն Զաքյանի պատմությունը
22:30 Աստված տա` հաղթանակ լինի, ամբողջ ժողովրդով զինվորական շքերթ անենք․ հարցում