Ներքին 1 տարի առաջ - 11:55 09-01-2025

Ուղևորների թիվը շարունակում է աճել․ ՀԿԵ–ն ամփոփել է 2024 թվականը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ուղևորափոխադրումների ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիների և հյուրերի թիվը 2024 թվականին աճել է։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

«2023 թվականի համեմատ գրանցվել է ուղևորահոսքի 4.6 տոկոս աճ, որը կազմել է շուրջ 563 000 ուղևոր: Հաշվետու տարում մերձքաղաքային գնացքների ծառայություններից օգտվել է շուրջ 521 000 մարդ: Մերձքաղաքային հաղորդակցությունում ամենամեծ աճը գրանցվել է Երևան-Գյումրի-Երևան և Երևան-Երասխ-Երևան երթուղիներում: Բացի այդ, 2025 թվականին երրորդ կողմի կազմակերպությունների պատվերով ՀԿԵ-ն իրականացրել է վեց զբոսաշրջային (չարտերային) փոխադրում, տեղափոխել է շուրջ 1 500 ուղևոր»,- ասված է հաղորդագրությունում։

Միջազգային հաղորդակցությունում Երևան-Թբիլիսի-Երևան և Երևան-Բաթումի-Երևան երթուղիներով փոխադրվել է շուրջ 42 500 ուղևոր: Միջազգային հաղորդակցությունում ուղևորների թիվը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 14 500 ուղևորով, ինչը պայմանավորված է մի քանի պատճառով: Հիմնականում մայիս-հունիս ամիսներին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած հեղեղումների պատճառով երկաթուղային ենթակառուցվածքի վնասման և Երևանի ու Թբիլիսիի միջև զբոսաշրջային հոսքերի կրճատման հետևանքով։
Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Հրանտ Միքայելյանը վստահ է՝ ուղևորափոխադրումների կայուն աճը երկաթուղու նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացման ցուցանիշն է։

Նա ընդգծել է, որ անցած տարի բարելավել են մերձքաղաքային էլեկտրագնացքների էլեկտրոնային տոմսեր ձեռք բերելու ծրագիրը, իսկ ընթացիկ տարում նախատեսում են վրացի գործընկերների հետ թարմացնել միջազգային գնացքների տոմսերի առցանց ձեռքբերման ծրագիրը։

ՀԿԵ-ից նաև հայտնում են, որ ընկերությունը 2021 թվականից ի վեր ուղևորների թվի աճ է գրանցել։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում