Ներքին 1 տարի առաջ - 01:14 09-01-2025

Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ում չի եղել, չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան», դա ուղիղ ագրեսիվ հռետորաբանություն է ինքնիշխան պետության նկատմամբ։ Այս մասին «Ընտանեկան փոդքասթ»-ի երկրորդ թողարկման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին։

«Ըստ էության՝ կոնցեպտուալ մակարդակում այդ ագրեսիվ հռետորաբանությանը հակակշռելու կամ հակազդելու ձևը որն է, հենց իրական Հայաստանը՝ արդեն իսկ արձանագրված միջազգային իրողությունների վրա, որ կան երկրներ՝ իրենց տարածքային ամբողջականությամբ, ինքնիշխանությամբ, և այդ գիծը անցնելը արդեն նշանակում է դիմացինի ապրելու իրավունքը ինչ-որ առումով դնել կասկածի տակ․ դա լրիվ ուրիշ տրամաբանություն է, և այս պայմաններում դեռ մեզ ասում են՝ գիտեք ինչ, մենք ձեր ապրելու իրավունքը կասկածի տակ ենք դնում, բայց դուք ոնց որ զենք-զինամթերք եք ձեռք բերում և ուզում եք պաշտպանունակ բանակ ունենալ»,- ասել է նա։

Փաշինյանը նշում է, որ իրական Հայաստանի մասին խոսակցությունը ապալեգիտիմացնում է դիմացինի խոսակցությունն այն մասին, որ ՀՀ-ն ապրելու իրավունք չունի. «Ադրբեջանից հնչում են հայտարարություններ, որոնց նպատակն ինչն է, որ իրենք ագրեսիվ տոնայնությամբ մեզ բան ասեն, մենք էլ իրենց ասենք, իրենք իրենց ագրեսիվ տոնայնությունը մեծացնեն, մեծացնեն, տարածաշրջանում ստեղծեն պայթյուն, բայց այստեղ կա իրավիճակը կառավարելու հայեցակարգային հիմքը և գործնականը»:

Նրա խոսքով՝ հայեցակարգային հիմքը իրական Հայաստանն է, երբ մենք մեր միջազգայնորեն ճանաչված տարածքով սահմաններով կառուցում ենք մեր անվտանգության հայեցակարգը։

«Սա մեր միջազգայնորեն ճանաչված տարածքն է, մենք սրանից դուրս չունենք նկրտումներ և հավակնություններ, ՀՀ տարածքում չի եղել, չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան»՝ հենց այս հիմնավորմամբ, այս կոնցեպտի վրա մենք կառուցում ենք մեր անվտանգությունը, հետևաբար ոչ մեկը մեր պաշտպանվելու և պաշտպանունակ լինելու իրավունքը չի կարող վիճարկել, դա աբսուրդ և ոչ լեգիտիմ խոսույթ է: Մի ուրիշ նրբություն էլ եմ ուզում ասել, որը աղմուկ կառաջացնի, ասում ենք՝ Արևմտյան Ադրբեջանը Ղազախի, Աղստաֆայի, Թովուզի, Գետաբեյի, Դաշքեսանի, Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Զանգելանի շրջաններն են։ Դրանից այս կողմ Արևմտյան Ադրբեջան չի եղել, չկա ու չի կարող լինել։ Արևմտյան Հայաստանն էլ Արմավիրի մարզի արևմտյան հատվածն է, Արագածոտնի մարզի Բաղրամյանի շրջանն է, Թալինի շրջանն է, Մարալիկի տարածաշրջանն է, սա շատ կարեւոր է: Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ։ Արեւմտյան Հայաստանը Արաքս գետի մոտ ավարտվում է»,- նշել է Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․
20:37 Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու
21:07 Դեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան
11:58 Մոսկվայի մարզում հայտնել են անօդաչուների զանգվածային հարձակման մասին
20:08 Պուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում չի նախատեսվում. Ուշակով
23:36 Դրանով ցավեցրին այդ տղային ու հիասթափեցրին․ Մելիքյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին
11:40 Մեկ շաբաթում պարեկները Երևանում և մարզերում արձանագրել են ավելի քան 26 հազար խախտում
13:18 Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում
16:18 Ոտքը կորցնելու վտանգ չկա. ԲԿ-ն հերքում է լուրերը, հարազատները՝ ահազանգում. ինչ է թաքցնում հիվանդանոցը