Ներքին 1 տարի առաջ - 11:42 04-01-2025

Հռոմում Փաշինյանների համար վարձակալված սենյակի կադրերը․ որքան գումար է ծախսվել պետբյուջեից

Իմացա, որ աղմուկ է բարձրացել, թե Վատիկան կատարած այցի ժամանակ անհավանական ծախսեր են արվել մեր կեցության վրա․ պետբյուջեից ծախսվել է 787 հազար դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իմացա, որ աղմուկ է բարձրացել, թե Վատիկան կատարած այցի ժամանակ անհավանական ծախսեր են արվել մեր կեցության վրա։ Տեղադրում եմ Հռոմի` մեզ համար վարձված սենյակի տեսանյութը:

Ես նույն օրը վերադարձել եմ, Աննան մնացել է այս սենյակում, որովհետեւ միջպետական հրավերով պիտի այլ միջոցառման մասնակցեր։ Պետբյուջեից ծախսվել է 787 հազար դրամ»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս Հայաստանի կառավարությունը հրաժարվում է տրամադրել, թե որքան գումար է ծախսվել պեբյուջեից Հայաստանի վարչապետի Աննա Հակոբյանի Իտալիա այցի համար, որտեղ նա գտնվել է Ուկրաինայի նախագահի տիկնոջ հրավերով և մասնակցել է Ուկրաինայի պատերազմի հազար օրվան նվիրված միջոցառումներին։

Հայաստանի կառավարությունից Panorama.am-ի հարցմանն ի պատասխան նախ ուղղորդել էին «Իմ քայլը» հիմանդրամ, այնուհետ նշված հիմնադրամից լրատվամիջոցը ստացել էր գռեհիկ պատասխան, որում հորդորում էին լրագրողին մասնակցել Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է արշավին»՝ դասեր տալով լրատվամիջոցի ներկայացուցչին ու խոչընդոտելով տեղեկատվություն ստանալու իրավունքը։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա