Արտաքին 1 տարի առաջ - 10:46 01-01-2025

Մակրոնը ֆրանսիացիներին խոստացել է ներդրումներ կատարել պաշտպանության և ինքնիշխանության մեջ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր հայրենակիցներին ուղղված ամանորյա ուղերձում հայտարարեց, որ մտադիր է շարունակել ներդրումները պաշտպանական խնդիրներում՝ եվրոպական ինքնիշխանությունը պահպանելու համար և ֆրանսիացիներին խոստացել է, որ կխնդրի նրանց որոշումներ ընդունել «որոշիչ հարցերի» վերաբերյալ։ Նրա ելույթը հեռարձակել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։

Նախագահի շնորհավորական ուղերձը սկսվել է 2024 թվականին Ֆրանսիայի համար կարևոր իրադարձությունների մասին պատմող տեսանյութով։ Նշվել է Օլիմպիական խաղերը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նորմանդիայում դաշնակիցների վայրէջքի 80-ամյակի տոնակատարությունը և հրդեհից հետո վերականգնված Աստվածամոր տաճարի բացումը:

Ֆրանսիայի համար դրական պահերից հետո նա թվարկել է նաև բացասական իրադարձություններ, այդ թվում՝ ֆերմերների խնդիրները, բնական աղետների հետևանքները և նշել է «քաղաքական անկայունությունը»՝ ընդգծելով, որ դա միայն Ֆրանսիայում չէ, որ նկատվում է։ «2025 թվականը պետք է լինի նաև միասնության և պատասխանատվության տարի՝ գլոբալ ցնցումների դիմաց ավելի ուժեղ, ավելի անկախ Ֆրանսիա կառուցելու համար», - անդրադառնալով Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտություններին, Եվրամիության համար ստեղծված բարդ իրավիճակին Մոլդովայում, Ռումինիայում և Վրաստանում։

«Ահա թե ինչու Եվրոպան այլևս չի կարող իր անվտանգությունն ու պաշտպանությունը պատվիրակել այլ ուժերի: 2025 թվականին Ֆրանսիան պետք է շարունակի ներդրումներ կատարել իր ռազմական վերազինման մեջ՝ երաշխավորելու մեր ինքնիշխանությունը, մեր շահերի պաշտպանությունը և մեր հայրենակիցների անվտանգությունը», - ասել է Մակրոնը։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ