«Մի բան էլ քերենք, տանենք». աղբահանության վճարների բարձրացումը հարկային տեռորի գործիքներից մեկն է
copy image url

«Մի բան էլ քերենք, տանենք». աղբահանության վճարների բարձրացումը հարկային տեռորի գործիքներից մեկն է

Ներքին Խոսք 3 ամիս առաջ - 22:30 25-12-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հաջորդ տարվանից Երևանում աղբահանության վճարը կթանկանա։ Երևանի ավագանու երեկվա նիստի արդյունքներով ընդունված որոշմամբ՝ այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ բնակարանի մակերեսի։

Եթե մինչև այժմ աղբահանության համար մարդիկ վճարում էին 200 դրամ՝ ըստ շնչի, ապա հաջորդ տարվանից այն կհաշվարկվի ՝ ըստ մակերեսի, 1 քառակուսի մետրի դիմաց՝ 13 դրամ։ Այս փոփոխություների հետանքով տուժելու են հատկապես միայնակ բնակվող անձինք․ եթե քաղաքացին բնակվում է պայմանական 50 քառակուսի մետր մակերոս ունեցող բնակարանում, ապա հաջորդ տարվանից 200 փոխարեն ստիպված է լինելու 650 դրամ վճարել՝ ավելի քան 3 անգամ թանկ։

«Մակերեսով հաշվարկման սկզբունքը նորություն չէ, քանի որ այս պահին էլ գործող դրույքաչափերով հասարակական և արտադրական շինությունների համար աղբահանության վճարը հաշվարկվում է ըստ մակերեսի։ Դրույքաչափերի սահմանման նախագծի համաձայն` բնակելի շինությունների կոշտ կենցաղային թափոնների մասով դրույքաչափը սահմանվում է քմ-ը 13 դրամ»,- նախագիծը ներկայացնելիս ասաց Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Դավիթ Հակոբյանը։

Oragir.News-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը նշեց՝ այս փոփոխություններով իշխանություններն անուղղակի ձևով հիմա էլ աղբահանության վճարն են ավելացնում.

«Տեսեք հիմա տրանսպորտն ակնհայտորեն թանկանում է, ինչքան էլ ուզենան քողարկեն, միևնույնն է՝ հանրային տրանսպորտն էապես թանկանում է, և սա բեռ է՝ նախևառաջ հենց տրանսպորտից օգտվողների համար։ Բնական է ու տրամաբանական, որ տրանսպորտից օգտվում է հասարակության անապահով խավը և լավագույն դեպքում՝ միջին խավը, իսկ իրենք տրանսպորտից չեն օգտվում, որովհետև ունեն էլեկտրամոբիլներ և այլ մոբիլներ, որոնց համար հանրությունն իր հարկերով իրենց փոխարեն վճարում է։ Երկրորդ գույքահարկն է, որը թռիչքաձև բարձրացնում են, մինչև 2026 թվականը շարունակաբար բարձրանալու է, հաջորդ տարի մեր քաղաքացիների գույքահարկը միջինում 50%-ով կաճի, Կենտրոն վարչական շրջանի բնակիչների համար՝ էապես ավելի շատ»։

Այս ֆոնին հիմա էլ արդեն անցել են մյուս ուղղություններին։ Սա աղբահանության անուղղակի թանկացում է. ուղիղ չեն ասում, որ մեկ անձի համար հիմա 200 դրամ է, դարձնում ենք 300, կամ 400, բայց միջին հաշվով նայելիս, այո՛, ամենամեծ հարվածը հենց մեր անապահով անապահով քաղաքացիներն են ստանում, հատկապես օրինակ միայնակ տատիկ-պապիկները, ովքեր առանց այդ էլ աղքատության մեջ են, քանի որ միջին կենսաթոշակը նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից ցածր է։ Ամենամեծ հարվածը շատ ուղիղ հենց այս մարդկանց է հասցվում, ոնց որ հատուկ մտածված լինի դա»։

Պատգամավորը միջին՝ 60 քառակուսի մետր մակերես ունեցող բնակարանի օրինակով, որտեղ ապրում են 2 տարեց մարդիկ, նշում է, որ այսօր նրանք աղբահանության համար վճարում են 400 դրամ, իսկ հաջորդ տարվանից վճարելու են գրեթե 2 անգամ ավելի շատ։ Ըստ նրա՝ սրանք առաջին հայացքից չնչին գումարներ են, բայց երբ գումարվում են մեկը մյուսին բավականին մեծ գումար է դառնում՝ այս մարդկանց կենսաթոշակի համեմատ։

«Այսինքն՝ եթե մարդը ստանում է միջինում 50 հազար դրամ կենսաթոշակ, իր համար յուրաքանչյուր 1000 դրամ ծախսի ավելացումն էլ էապես նշանակալի է։ Մյուս քաղաքացիների համար էլ սրանով լուրջ բեռ է ստեղծվում, որովհետև իրենք հաշվարկել են, ժողովրդի լեզվով ասած՝ երեսները չի բռնում ուղիղ խոսել թանկացման մասին, այսպես մանիպուլացնում են, բայց իրական նպատակն այն է, որ այստեղից էլ մի բան քերեն, տանեն»,- կարծում է նա։

Oragir.News-ի հարցին՝ իշխանություններն այսկերպ փորձո՞ւմ են բյուջեն լցնեն՝ Թադևոս Ավետիսյանը դրական պատասխանեց և շարունակեց. «Իրենք ասե՞լ են չէ, որ սա ընտանեկան բյուջե է, բայց իրականում ասածի մեջ ճշմարտությունն այն է, որ այդ բյուջեին իրենք վերաբերվում են, ոնց որ իրենց սեփական տան բյուջեին ու բնական է, որ այնտեղ առկա ծախսերը մեծ հարցեր են առաջացնում՝ մեծ անձից կատարված գնումներ, դրանցով բյուջեի փոշիացման ռիսկեր և այլն։ Երևացողներից է նաև այդ անհասկանալի պարգևատրումները, երբ իր ոլորտը ձախողած պաշտոնյան ստանում է պարգևատրում՝ առանց իր աշխատանքի գնահատման։ Դրան պետք է գումարենք բարձր աշխատավարձերը, ավտոմեքենաները, ինչպես նաև իրենց կոմֆորտն ապահովելու համար կատարվող ամենտարբեր ծախսերը»։

Թադեվոս Ավետիսյանը հավելեց նաև, որ հաջորդ տարին տնտեսական առումով լինելու է բավականին բարդ։

«Այլևս արտաքին պատահական գործոնը չկա՝ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, դրա տնտեսական ազդեցությունը թուլացել-զրոյանում է, ինչի պատճառով լուրջ խնդիրներ ենք ունենալու՝ ոչ միայն համայնքային տնտեսություններում, այլև գլոբալ իմաստով՝ մեր երկրի տնտեսական աճի ապահովման առումով։ Դա նշանակում է, որ էապես ռիսկային է դառնալու նաև հարկահավաքման գործընթացը ու հարկային հավաքագրումների թերացումները շարունակական բնույթ են կրելու։ Այս իրավիճակում իշխանություններին մնում է հարկային բեռն ավելացնել, պետական ու համայնքյին ծառայությունների վճարները բարձրացնել, հարկերն ավելացնել՝ զուգահեռաբար ու հետևողականորեն կիրառելով հարկ քերթելու՝ հարկային տեռորի գործիքակազմը»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
23:32 Գյուղում 50 տղա ու էդքան էլ չամուսնացած աղջիկներ ունենք, մարդիկ վախենում են ընտանիք կազմել. Հայկավանի բնակիչ