Տեսանյութ Ներքին 1 տարի առաջ - 17:00 24-12-2024

Քաղաքապետը միլիոնատեր է, բայց անտուն․ Տիգրան Ավինյանի և կնոջ ունեցվածքը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն նախօրեին անդրադարձել էր ԱՄՆ ուղևորության ժամանակ իր թռիչքի տոմսերի գներին՝ նշելով, որ ապշած էր դրանցից ու պատրաստվում է ամբողջությամբ փոխհատուցել այն։

Նշենք, որ միայն Տիգրան Ավինյանի տոմսի արժեքը կազմել էր 7․6 միլիոն դրամ։Որպեսզի հարցեր չառաջանան, թե ինչ գումարներով է նա փոխհատուցելու՝ Տիգրան Ավինյանն առաջարկեց ուսումնասիրել իր հայտարարագիրը։

Oragir.News-ն ուսումնասիրել և Ձեր դատին է ներկայացնում Երևանի գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանի ու նրա կնոջ՝ Մարիամ Պահլավունու հայտարարագրերը։

Որպես անշարժ գույք Տիգրան Ավինյանը հայտարարագրել է 1 ավտոտնակ՝ Երևան քաղաքում, որը նա տարվա ընթացքում օտարել է։

Երևանի քաղաքապետը ունի նաև 1 VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենա՝ 2021 թվականի արտադրության, որը տարեվերջին պահպանվել է։ Այս մեքենան Ավինյանը ձեռք է բերել 2022-ի մայիսի 19-ին, երբ որևէ պետական պաշտոն չէր զբաղեցնում։

Ավինյանի տարեկան եկամուտները կազմել են 45․403․342 դրամ, որից 20․073․342 դրամը Երևանի քաղաքապետարանից ստացած աշխատավարձն է, 11․300․000 դրամը՝ Poolin կրիպտոմայնինգի հարթակից ստացած եկամուտը։ Վերջինս 14 մլն դրամ եկամուտ է ստացել Երևանի Կենտրոնում գտնվող ավտոտնակի վաճառքից․ հատկանշական է, որ Ավինյանի ավտոտնակի գնորդը «Զեյթուն քոնսթրաքշն» ՍՊԸ-ի լիազոր ներկայացուցիչ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ն է, որը համայնքային կառույց է։

Տարեսկզբին Ավինյանի կանխիկ միջոցները կազմել են 12․500․000 դրամ և 3000 դոլար, որոնք տարեվերջին կազմել են 17․800․000 դրամ և 0 դոլար։ 2023-ի հունվարին Ավինյանի բանկային հաշիվներին եղել է 1․890․731.2, որը տարեվերջին շեշտակի աճել է՝ հասնելով 16․645․282 դրամի։

Ավինյանի հայտարարագրած կրիպտոարժույթներից Bitcoin-ի ծավալը 2023 թ-ին կրկնապատկվել է՝ դառնալով 3.62։ 1 Bitcoin-ն այս պահի դրությամբ արժե մոտ 94 հազար ԱՄՆ դոլար։ Ավինյանի մյուս կրիպտոարժույթները տարվա ընթացքում նույնությամբ պահպանվել են՝ ADA Cardano՝ 1,483, Ethereum 5։ Տարեվերջին նրա բակային հաշվին եղել է 16․6 մլն դրամ, իսկ կանխիկ հայտարարագրել է 17․8 մլն դրամ։

Ավինյանը և Պահլավունին, ովքեր որևէ անշարժ գույք չունեն, 90 օրից ավելի բնակվում են Երևանում գտնվող մի առանձնատանը, որից որն իրենց չի պատկանում։

Մարիամ Պահլավունին հայտարարագրել է նաև 2017 թվականի արտադրության RANGE ROVER մակնիշի ավտոմեքենա, որը վերջինս գնել է 2020 թվականի մայիսի 13-ին՝ կորոնավիրուսային համավարակի թեժ շրջանում։

Ավինյանի կինը «Օրոր Թոյզ» ՍՊԸ-ին (նախքան անվանափոխվելը՝ «Բարուր») 2.8 մլն դրամ փոխառություն է տվել, որից էլ 865 հազար դրամ աշխատավարձ է ստացել։

Վերջինս ունի բանկային 3 ավանդ՝ 44․5 մլն դրամ արժեքով։

Որպես կանխիկ դրամ նա հայտարարագրել է 1․3 մլն դրամ։

Մարիամ Պահլավունու տարեկան եկամուտները կազմել են 47․365․000 դրամ, որից 865․000 դրամը «Օրոր Թոյզ» ՍՊԸ-ից ստացած աշխատավարձն է։

Ուշագրավ է, որ իրենց հարսին պարտքով գումար են տվել սկեսրայրն ու սկեսուրը՝ Արմեն Ավինյանը և Հասմիկ Խլղաթյանը, համապատասխանաբար՝ 42 մլն դրամ և 4․5 մլն դրամ։

Մարիամ Պահլավունին գրանցված է նաև որպես «ՍԱՅԲԵՐ ՎԻԺԸՆ» ՍՊԸ-ի տնօրեն, որի 50 %-ի փայատերը Տիգրան Ավինյանի մայրն է, բայց այդ մասին հայտարարագրում չի նշել։

Մինչ 2018-ի իշխանափոխությունն այս ընկերությունը ղեկավարում էր Տիգրան Ավինյանը։ «ՍԱՅԲԵՐ ՎԻԺԸՆ»-ն այն ընկերությունների ցանկում է, որոնց 2022 թ-ի դեկտեմբերի 1-ին կառավարության որոշմամբ 10 մլրդ դրամ պետական աջակցություն է տրամադրվել։

Ամենից շատ դիտված

19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
15:11 Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել

Ձեզ գուցե հետաքրքրի