Ներքին 1 տարի առաջ - 15:31 24-12-2024

«Հանրային Ձայն» կուսակցության նախկին անդամ Գրիգոր Հարությունյանը վայր է դնում մանդատը

Երևանի ավագանու անդամ, «Հանրային Ձայն» կուսակցության նախկին անդամ Գրիգոր Հարությունյանը հայտնել է, որ վայր է դնում մանդատը։

«Արդեն տեւական ժամանակ է, ինչ ես որոշել էի հրաժարվել իմ ավագանու մանդատից, որը ձեռք էր բերվել 2023 թ. Երեվան քաղաքի ՏԻՄ ընտրությունների ժամանակ։

Այսօր ահա հասունացավ այդ պահը, եվ որոշումս դարձավ վերջնական։

Նշեմ, որ մանդատս ձեռք եմ բերել «Հանրային Ձայն» կուսակցության ցուցակով, այդ ժամանակ, կուսակցության պատվավոր նախագահ ' Վարդան Ղուկասյանի հրավերով։

Վերջին մոտ 5-6 ամիսներին գործել եմ բացառապես անկախ, չի եղել որևէ քաղաքական կամ անձնական ճնշումներ իմ գործունեության եվ քվորումների վրա :

Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել Վարդան Ղուկասյանին, վստահության եվ նախընտրական ցուցակ հրավիրելու համար եվ բոլոր այն մարդկանց , ում հետ այս մեկ տարին աշխատել ու համագործակցել եմ։

Կշարունակեմ արդյոք հետագա քաղաքական գործունեությունս թե ոչ, դրա մասին կհայտարարվի ապագայում, իսկ այսքանով ցանկանում եմ բոլորին մաղթել ամենայն լավն ու բարին եվ թող յուրաքանչյուրը ծառայի ու արարի հանուն իր երկրի, հանուն իր քաղաքացու եվ հանուն ապագայի հզոր հայրենիքի»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը