Արտաքին 1 տարի առաջ - 15:47 22-12-2024

ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ. ԶԼՄ

Եվրամիությունը ծրագրում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթ սահմանել հաջորդ տարվա փետրվարին, որը կհամընկնի Ուկրաինա ռուսական բանակի լայնամասշտաբ ներխուժման մեկնարկի երրորդ տարելիցի հետ։ Փոխանցում է Azatutyun-ը։

Արդեն սկսվել են միջոցառումների նոր փաթեթի նախապատրաստական աշխատանքները, հաղորդել է Радио свобода-ն՝ հղում անելով գերմանական Welt am Sonntag շաբաթաթերթին Բրյուսելի դիվանագիտական աղբյուրներին։ Ինչպես նշում են եվրոպացի դիվանագետները, միջոցները նպատակ ունեն «Մոսկվային հստակ ազդանշան ուղարկել»։

Փաթեթի շրջանակներում տույժեր են նախատեսված Ռուսաստանի տնտեսության առանձին հատվածների նկատմամբ։ Նախատեսվում է նաև սահմանափակումներ մտցնել այն մարդկանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք «համարվում են ռուսական ռեժիմի քարոզիչներ և պատասխանատու են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խաթարելու համար»։

Դեկտեմբերի 16-ին հաղորդվել էր, որ Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ