Ներքին Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 21-12-2024

Տրանսպորտի թանկացումը հետաձգել են, որ հետո ավելի բարձրացնեն․ հարցում

Երևանի հասարակական տրանսպորտի թանկացումը մեկ ամսով հետաձգվեց։ Ինչպես գիտենք, հունվարի 1-ից ամբողջապես պետք է անցնեինք հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգին, սակայն, Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնեց, որ ավագանու դեկտեմբերի 24-ի հերթական նիստում կառաջարկվի նոր նախագիծ, որով մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը նոր փաթեթների հետ միաժամանակ կպահպանվեն մեկ երթևեկության համար նախատեսված 100 դրամանոց արժեքը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Tellcell Wallet-ով, վճարային տերմինալներով ձեռք բերված թղթային QR տոմսերով, ինչպես նաև բանկային քարտերով։

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով ինչու՞ տրանսպորտի թանկացումը մեկ ամիս հետաձգվեց»։

Հարցվածների մեծ մասը նշեցին, որ չգիտեին հետաձգվելու պատճառը, սակայն իրենք դեմ են թանկացմանը։

Քաղաքացիներից ոմանք էլ նշեցին, որ չեն օգտվում տրանսպորտից։

«Չգիտեմ, ճիշտն ասած ես տրանսպորտից չեմ օգտվում»,- ասաց մի կին։ Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ գուցե հասկացան, որ մարդիկ դժգոհում են։ «Ես ինքս 100 դրամից ավել չեմ վճարի, ուզում են՝ ուզեն, չեն ուզում թող Ավինյանը մտածի»,- պատասխանեց նա։

Տարեց մի տղամարդ էլ նշեց՝ հետաձգել են, որ հետո ավելի բարձրացնեն։ «Հետո կամաց-կամաց էլ կսարքեն ավելի»,- ասաց նա։

Մի կին էլ կարծիք հայտնեց, որ դա հնարավոր է բանավեճի արդյունք է։ «Ինձ թվում է բանավեճից հետո ինչ-որ որոշում կկայացնեն»,- նշեց նա։

Անցորդներից մեկն էլ նշեց, որ ընդանրապես պիտի չլինի այդ թանկացումը։ «Պիտի վապշե հանեն, ոչ թե հետաձգվի, որովհետև «լավ ղեկավարություն» ունենք։ Ժողովուրդը մեղք են, ի՞նչ թանկացում»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
09:38 Թրամփը սպառնացել է արգելել Bombardier ինքնաթիռների վաճառքը ԱՄՆ-ում