Կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակադրումները շատ հաճախ չեն համընկնում․ Դավիթ Անանյան
copy image url

Կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակադրումները շատ հաճախ չեն համընկնում․ Դավիթ Անանյան

Ներքին 5 ամիս առաջ - 15:27 14-12-2024
Դավիթ Անանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հարկաբյուջետային քաղաքականության (առհասարակ` մակրոտնտեսական քաղաքականության) արդյունավետությունը հիմնականում և գլխավորապես կախված է ճիշտ նպատակադրումների և դրանց հասնելու միջոցների ճիշտ ընտրությունից։ Սակայն այն նաև կախված է բազմաթիվ այնպիսի գործոններից, որոնք արտացոլում են հարկաբյուջետային (մակրոտնտեսական) քաղաքականության գործնական կիրառման իրական դրդապատճառներն ու պայմանները։

Այդպիսի գործոններից է, մասնավորպես, քաղաքական կոնյուկտուրան, որի էությունն այն է, որ իշխանության համար պայքարը քաղաքական իշխանությանն ու առանձին գործիչներին ստիպում է անտեսել հարկաբյուջետային (մակրոտնտեսական) քաղաքականության երկարաժամկետ զարգացումներն ու ռեֆորմները՝ ի շահ կարճաժամկետ քաղաքական դիվիդենտների և ձեռքբերումների։ Այսպիսի վարքագիծը, ըստ էության, չեզոքացնում է հարկաբյուջետային (մակրոտնտեսական) քաղաքականության արդյունավետությունը, քանի որ դրա կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակադրումներն ու հետևանքները շատ հաճախ չեն համընկնում։ Օրինակ, կարճաժամկետ հեռանկարում հարկաբյուջետային խթանող քաղաքականությունը կարող է հանգեցնել իրական ՀՆԱ-ի աճի, գործազրկության մակարդակի նվազեցման և թվացյալ չափավոր գնաճի, բայց երկարաժամկետ հեռանկարում տեղի ունեցող` տրամագծորեն հակառակ գործընթացները, կլանելով կարճաժամկետ ժամանակահատվածի դրական արդյունքները` անխուսափելիորեն հանգեցնելու են տնտեսական անբարենպաստ հետևանքների:

Օրերս, ՀՀ կառավարության կողմից անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման և կարգի հաստատումը, ըստ էության, քաղաքական դրդապատճառներով (ակնհայտ նախընտրական գործընթացներին ընդառաջ) առաջարկվող նախաձեռնություն է, որը պետական բյուջեի վրա կարող է ունենալ հսկայական ազդեցություն:

Մասնավորապես, ըստ ՀՀ կենտրոնական բանկի կողմից ներկայացված տեղեկության, 2024թ հոկտեմբերի 1-ի դրությամբ անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձ վարկառուների թիվը կազմում է շուրջ 341 հազար, իսկ նրանց վարկային բեռը՝ շուրջ 642 մլրդ դրամ: Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի, ակնկալվում է, որ մինչև 2026թ. հունվարի 31-ը, թիրախային խմբի շուրջ 60%-ը կամ 131 հազար անձ կդառնա ծրագրի շահառու և կսկսի մարել վարկային պարտավորությունները:

Եթե համադրելու համար մի պահ դիտարկենք, թե 2025թ. պետական բյուջեով որքան է հատկացվել ռազմարդյունաբերությանը կամ ՀՀ արտահանելի հատվածի զարգազմանն ուղղված միջոցառումների ֆինանսավորմանը, ակնհայտորեն կարելի է եզրակացնել, որ կարճաժամկետ և խիստ քաղաքական նպատակներ հետապնդող միջոցառումները ավելի «հետաքրքիր ու նպատակարամար» են թվում քաղաքական գերիշխանության վերարտադրման գործընթացում գտնվող օրվա իշխանություններին, քան ռազմարդյունաբերության կամ տնտեսության արտահանելի հատվածի խթանմանն ուղղված, և, առհասարակ, բոլոր այն երկարաժամկետ միջոցառումները, որոնց շոշափելի հաջողությունները, ակնհայտորեն, իրենց իշխանավարման օրոք չեն լինելու և, հետևաբար, իրենց պոտենցիալ էլեկտորատին ներկայացնելու առումով ոչ միայն հետաքրքիր չեն, այլև` ընկալման տեսանկյունից կարող են խնդիրներ առաջացնել»:

Ամենից շատ դիտված

16:20 Նման պիղծ մարդ չեմ տեսել. 2-ամյա Տիգրանի հայրը պնդում է՝ իրենից գումար չեն պահանջել
21:18 Մահվան ելքով ավտովթար` Շիրակի մարզում. մեկը տեղում մահացել է
14:38 Շուտով հեռախոսով կխոսեմ նաև Պուտինի հետ, ու ամեն ինչ կավարտվի. ինչպես Կարեն Կարապետյանը (չ)առաջադրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում
12:35 Հայ ժողովուրդը ձեզ չի ներելու, մարդասպաններ․ Արման Բաբաջանյանի ակցիան
23:11 Ծիծաղելի է, երբ անբարոյականը խոսում է բարոյականությունից, տգետը` կիրթ լինելուց, փնթին` մաքրությունից, անհայրենիքը` հայրենիքից
14:20 Ջրից ինչ ասես չեն հանել, երեխայից հետք չկա․ հատուկ վարժեցրած շներն ու կինոլոգները երեխային որոնում են անտառում
13:30 Քաղաքի գլխին՝ «մազից» կախված վտանգը․ ալավերդցիները սարսափի մեջ են
22:39 Մարդը աղբից ուտում է, բլոգերը` նկարում. օգտատերերը վրդովված են
22:01 Մահացել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայրը
20:20 Սառացրեք, փողերս տարան․ զեղծարարություն՝ «IDBank»-ի պատճառով