Ներքին 1 տարի առաջ - 16:35 10-12-2024

33 ձայն չունենք․ ինչու Մարությանի թիմը չի միացել Ավինյանին իմպիչմենտ հայտնելու գործընթացին

«Ազգային առաջընթաց» կուսակցության նախագահ Հայկ Գրիգորյանն օրերս հարցազրույց է տվել և հայտնել, որ Հայկ Մարությանի թիմին և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությանն առաջարկել են Տիգրան Ավինյանի իմպիչմենտի գործընթաց, սակայն վերջիններս հրաժարվել են։

«Ինձ համար զարմանալին այն է, որ այդ ստորագրահավաքին չեն միանում Մարությանի թևը և «Մայր Հայաստանը»։ «Հանրային ձայն»-ից մի քանիսը համաձայնել են միանալ իմպիչմենտի ստորագրահավաքին։ Պետք է 22 ստորագրություն լինի, որպեսզի այն մտնի օրակարգ, ապա 33 ձայն, որպեսզի ընդունվի որոշումը»,- ասել է Գրիգորյանը, ապա հավելել, որ Մարությանի թև ասելով նկատի ունի իրենց խմբակցության 9 անդամներին։

Oragir.News-ը կապ հաստատեց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանի հետ՝ պարզելու, թե ինչո՞ւ չեն միացել քաղաքապետ Տիգրան Ավինյանին անվստահություն հայտնելու գործընթացին։

«Ինձ համար տարակուսելի է նման հայտարարություն անելը, որովհետև Հայկ Գրիգորյանը պետք է լավ իմանար, որ խմբակցությունների դրքորոշումն արտահայտվում է, դիրքորոշում է ընդունվում խմբակցության նիստի ժամանակ։ Մեր խմբակցության նիստը ուրբաթ երեկոյան էր, «Ազգային առաջընթաց» կուսակցության թիմն էլ չէր եկել, չէր մասնակցում։ Դրանից ավելի շուտ նման հայտարարություն անելը, կարծում եմ՝ սխալ է։ Բացի այդ, երբ խմբակցությունների հետ շփման կարիք ունես և նաև մյուս ընդդիմադիր ուժերին դիմելու, ճիշտ է, որ դիմի խմբակցությունը, ոչ թե առանձին անդամ, սա պարզապես էթիկայի հարց է։ Կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ խմբակցության հետ քննարկվեր, հանդիպում տեղի ունենար, և որոշեինք։ Բայց նման քննարկում չի եղել, և ես ԶԼՄ-ից իմացա, որ մարդը որոշել է, որ մենք չենք միանում, քանի որ մեր խմբակցության նիստը դեռ չէր կայացել։ Բայց ինքը մեր փոխարեն արդեն որոշում էր կայացրել։ Սա է խնդիրը, կարծում եմ՝ մի քիչ շտապողականություն է ցուցաբերել Հայկ Գրիգորյանը»,- ասաց ավագանու անդամը։

Ինչ վերաբերում է իրենց՝ Ավինյանին անվստահություն հայտնելու գործընթացին չմիանալուն, Իզաբելլա Աբգարյանը նշեց, որ այս պահին բավարար ձայներ չունեն, իսկ գործընթացը տապալելու դեպքում Տիգրան Ավինյանը հնարավորություն կունենա ևս 1 տարի պաշտոնավարել, քանի որ հաջորդ իմպիչմենտի գործընթացը կկարողանան իրականացնել 1 տարի անց։

«Մեր խմբակցությունը քննարկում է արել, և երկար մտքերի փոխանակումից հետո եկել ենք այն եզրակացության, որ այս պահին չունենք իրական 33 ձայն, որպեսզի իրականացնենք իմպիչմենտ, քանի որ հայտնի է, որ «Հանրային ձայն»-ից ունենք տնային կալանքի տակ գտնվող անդամ։ Եթե իմպիչմենտը չհաջողվի իրականացնել, անհրաժեշտ ձայներ չլինեն, դա պարզապես ձեռնտու է մի մարդու, և դա Տիգրան Ավինյանն է, որովհետև ևս 1 տարով կստանա իմունիտետ։ Կարծում եմ՝ նման լուրջ հարցերը, նախքան հայտարարություն անելը, պետք է ընդդիմադիր բոլոր ուժերը, որոնք պետք է ապահովեն այդ ձայնները, քննարկումներ ունենան, սկզբում գան կոնսենսուի՝ միասնական որոշման, նոր հայտարարվի նախաձեռնության մասին

Այսինք ընդդիմության միասնական թեկնածու պետք է առաջադրվի իմպիչմենտի նախագծին, առանց այդ պայմանի՝ անհնար է իմպիչմենտ իրականացնել։ Տվյալ դեպքում պարոն Գրիգորյանն առաջարկել է, որ յուրաքանչյուրը նշի իր թեկնածուներին։ «Ազգային առաջընթաց» կուսակցությունն առաջադրել է Հայկ Գրիգորյանին, մեզ ուղարկել էին այդ թղթերը, որ իրենց թեկնածուն Հայկ Գրիգորյանն է, իսկ մեր խմբակցության նիստի ժամանակ, խմբակցության կանոնակարգով, 8 ձայնով որպես մեր խմբակցության հնարավոր թեկնածու առաջադրվել է իմ թեկնածությունը, ինձ են սատարել։ Այսինքն՝ այստեղ էլ չկա միասնական մոտեցում։ Պարզ է, որ ընդդիմադիր մյուս ուժերն էլ կունենան իրենց թեկնածուն, բայց թեկնածուն պետք է լինի մեկը և միասնական։ Այսինքն՝ կրկին գալիս ենք դաշտ, որ առանց ընդդիմության ուժերի հետ լայն քննարկում իրականցնելու, թե՛ անհրաժեշտ ձայների, թե՛ միասնական թեկնածուի մասով, նման նախագծի մասին բարձաձայնելը դեռ անլուրջ է։ Պետք է պատրաստվել և վճռական հարված հասցնել։ Եթե դու պատրաստ չես և ասում ես՝ ես հիմա հարձակվում եմ, սա միայն վնաս կբերի գործընթացին»,- ասաց Աբգարյանը։

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»
14:31 Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը. Մարուքյան