Հրավերը ստացել եմ Աննա Հակոբյանից, շատ լավ տպավորություններ ունեմ․ Սեդրակ Մամուլյան 
copy image url

Հրավերը ստացել եմ Աննա Հակոբյանից, շատ լավ տպավորություններ ունեմ․ Սեդրակ Մամուլյան 

Ներքին 6 ամիս առաջ - 13:25 07-12-2024
Հայտնի խոհարար Սեդրակ Մամուլյանը մասնակցել է Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» հանդիպմանը։

Oragir.News-ը զրուցեց Սեդրակ Մամուլյանի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ հրավերը ստացել է Աննա Հակոբյանից։

«Ինքնակամ ինչո՞ւ պետք է գնամ։ Պետք ա դուռը ծեծե՞մ, ասեմ՝ տիկին Հակոբյան ինձ կընդունե՞ք։ Ես կարծում եմ, որ մեր բոլոր բացթողումների, ձախողումների հիմքում կրթության նկատմամբ մեր վերաբերմունքն է։ Մեր առաջընթացն առանց կրթության՝ անտեսանելի եմ համարում»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե խոհարարը ընդդիմադիր հայացքներ է ունեցել, Մամուլյանը պատասխանեց․

«Ես քաղաքական գործիչ ե՞մ, որ ընդդիմադիր լինեմ կամ հակառակը։ Մենք պետք է ազգային խոհանոցը պետականորեն ամրագրենք, դասակարգենք։ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ ազգային խոհանոցի կարևորությունը առաջին անգամ, որպես կարևոր մշակութային ժառանգություն՝ նշվում է, և մենք այս հնարավորությունը չենք կարող բաց թողնել։ Մեր կազմակերպությունը ինքնակամ վերցրել է ազգային խոհանոցի զարգացման պատասխանատվությունը։ Շատ լավ տպավորություն ունեմ հանդիպումից։ Ինձ՝ որպես մեր ՀԿ-ի ղեկավար են հրավիրել հանդիպմանը»,- եզրափակեց խոհարարը։

Oragir.News-ի տեղեկություններով՝ խոհարարը մասնակցության առաջարկը ստացել է ոչ թե Աննա Հակոբյանից, այլ Բարսեղ Բեգլարյանից։

Հիշեցնենք, որ քննարկման մասնակցիներից 16-ը եղել են ԵՄ դեսպանատներից ուղարկված անձինք։

Ամենից շատ դիտված