Ներքին 1 տարի առաջ - 18:54 06-12-2024

Քննարկվել է Ամանորին հրավառությունների իրականացման կարգը

Դեկտեբերի 6-ին ՆԳՆ նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ամանորի տոնակատարությունների ընթացքում հրավառության իրականացման թույլատրելի վայրերին, պահանջներին և պայմաններին վերաբերող քննարկում։ Մասնակցում էին Ներքին գործերի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

Քննարկվել են հրավառությունների թույլատրման և իրականացման լիցենզավորմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից օրենքը խախտելու դեպքում նախատեսվող վարչական ներգործության միջոցներին։

Ընդգծվել է, որ հրավառություն իրականացնելը թույլատրվում է ՆԳ նախարարության կողմից տրվող լիցենզավորման և համապատասխան թույլտվության պարագայում, իսկ մնացած բոլոր դեպքերում խախտումները պետք է ստանան համապատասխան իրավական գնահատական:

Երկու նախարարությունների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն` ոլորտում առկա խնդիրների ուղղությամբ իրականացնել համատեղ քննարկումներ: Հանդիպման ավարտին տրվել են համապատասխան հանձնարարականներ` նախատոնական և տոնական օրերին պահպանել քաղաքացիների անվտանգությունը և հասարակական կարգը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ