Ուղիղ եթեր
Վարչապետի՝ փրայմերիզի առաջարկը խոսում է ժողովրդավարության մասին. Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռ
copy image url

Վարչապետի՝ փրայմերիզի առաջարկը խոսում է ժողովրդավարության մասին. Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռ

Ներքին 6 ամիս առաջ - 21:13 05-12-2024
Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածուների անունները։

Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին կմասնակցեն քաղաքապետի պաշտոնակատարի հետեւյալ թեկնածուները` Լևոն Անանյանը, Դավիթ Առուշանյանը, Շավարշ Արամյանը, Էմմա Բարսեղյանը, Սարիկ Մինասյանը, Վահագն Մկրտչյանը, Կարեն Սարուխանյանը։

Oragir.News-ը զրուցել է Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու Վահագն Մկրտչյանի հետ։

«Երիտասարդ լինելը փորձի, գիտելիքների և հմտությունների պակասի մասին չի խոսում։ Իմ կարծիքով` երիտասարդների ներգրավումը քաղաքական պրոցեսների մեջ ի նպաստ քաղաքի կծառայի։ Ինքնաառաջադրվելուս մասին մտածել եմ երկար, որովհետև լինելով բնիկ գյումրեցի՝ ինձ համար առավել մեծ պատասխանատվություն է։ Մեր գերդաստանը Գյումրիում հայտնի է իր լավ գործերով, մենք աշխատավոր ժողովուրդ ենք մեր քաղաքը գերդաստանով։ Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ աշխատանքի ընթացքում կլինեն սխալներ, ձախողումներ, բայց ամենայն պատասխանատվությամբ պետք է մոտենալ գործին, որպեսզի մեր քաղաքը մաքսիմալ լավը դարձնենք»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտարարեց Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու Վահագն Մկրտչյանը։

Հարցադրմանը, թե ինչու գյումրեցին հենց նրան պետք է տա իր ձայնը, Մկրտչյանը նշեց.

«Ես աշխատել եմ փոխքաղաքապետի պաշտոնում, այդ ժամանակահատվածում ես հասցրել եմ խորապես տիրապետել քաղաքի խնդիրներին, մտածել եմ այդ խնդիրների լուծման տարբերակների մասին և փորձել գտնել լավագույն տարբերակները։ Իրականացրել ենք մի շարք ծրագրեր, որոնք հայտնի պատճառներով անավարտ են մնացել։ Ես առավել քան տեղյակ եմ թե՛ քաղաքի կառավարման բուն խնդիրներից, թե՛ քաղաքի զարգացման հնարավորություններից, թե՛ քաղաքի պոտենցիալից»,-ընդգծեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածուն։

Վահագն Մկրտչյանի խոսքով՝ ժողովուրդը գիտի, թե ում պիտի տա իր քվեն քաղաքը կառավարելու եւ ՏԻՄ արտահերթ ընտրություններին քաղաքը պատրաստելու համար։

«Ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման հարցը փրայմերիզի տարբերակով գնալու հանգամանքը, արդեն պրոցեսի թափանցիկության, ժողովրդավարության մասին է։ Այն որ հայտ կարող են ներկայացնել ոչ միայն կուսակցականները, այլ նաև համախոհներ և համակիրներ, դա ևս ապացույց է, որ նախնական ընտրությունները լինելու են մաքսիմալ արդար, ժողովրդավար և գյումրեցին է որոշելու, թե այս իրավիճակում ով է կառավարելու քաղաքը։

Մենք վարչապետի ելույթից կարող ենք հասկանալ, որ ով ամենաշատ քվեն կհավաքի, նրան էլ կնշանակեն քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար»,-նշեց Մկրտչյանը։

Քաղաքապետի պաշտոնակատար նշանակվելու դեպքում Վահագն Մկրտչյանն ասում է, որ առաջնահերթ փորձելու են այն խնդիրներին լուծում տալ, որոնք առաջացել են ստեղծված իրավիճակում և նախապատրաստվել ՏԻՄ ընտրություններին։

Վահագն Մկրտչյանը խոսելով՝ իր և մյուս քաղաքապետի թեկնածու ԱԺ ՔՊ-ական պատգամավորի միջև անհաշտությանը, ասում է.

«Մեր քաղաքական թիմում չկան վեճեր, կռիվներ, խարդավանքներ։ Մեր քաղաքական թիմում միայն առողջ բանավեճ կա»։

Հիշեցնենք, որ Վահագն Մկրտչյանը Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն է։ Մասնագիտությամբ բժիշկ է, 2023 թվականի մարտից, մինչեւ «Բալասանյան դաշինքի» հետ հուշագրի խզումը զբաղեցնում էր Գյումրիի փոխքաղաքապետի պաշտոնը։

Նշենք, որ 29-ամյա Վահագն Մկրտչյանը 2021 թվականի ապրիլից մինչև փոխքաղաքապետի աթոռը զբաղեցնելն իր մասնագիտությամբ էր աշխատում։

Ամենից շատ դիտված

22:09 Կողմնակիցներիս ու ընտանիքիս անդամների հասցեին հայհոյանքը չեմ կարող այլևս հանդուրժել. Փաշինյան
23:39 Սրբազանի համար ամեն ինչի պատրաստ ենք. Գյումրիում ստորագրահավաք է սկսվել
19:45 Ընթացող զարգացումների ֆոնին Ալիևը փոխում է Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայության ղեկավարին
21:53 Հայ-թուրքական սահմանը բացելու գինը. Հայաստանը կզիջի՞ ատոմակայանն ու ՀԷՑ-ը Թուրքիային
22:02 Սամվել Կարապետյանի ընտանիքը ներդրումային վեճ սկսելու մասին պաշտոնական ծանուցում է ուղարկել ՀՀ պետական մարմիններին 
16:20 «Նաիրիտ»-ի ապամոնտաժումն անխուսափելի է. «գիգանտները» թույլ չեն տա, որ ՀՀ-ում կաուչուկ արտադրվի
22:48 Եթե ՌԴ-ն շարունակի մեղմ քաղաքականությունը Բաքվի դեմ, ապա դա էլ ավելի կլկտիացնի Ալիևին և նրա հովանավորներին
15:00 Մութ ձի, մութ պատմություն ու կասկածներ Արման Թաթոյանի շուրջ
23:02 Իմ հանդեպ վստահության մակարդակի անկումը հասել է մի կետի, որ ես հրաժարական եմ տվել. Արայիկ Հարությունյանը՝ Բաքվում
15:30 Ոչխարը ծախեմ, ականջս դինջ ապրեմ. լոռեցի հովիվ