Ներքին 1 տարի առաջ - 11:50 03-12-2024

Լոմով էղնի, լապատկով էղնի, պիտի կրենք.  Փաշինյանը մերժել է գյումրեցի երգիչ-դերասանի թեկնածությունը

Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 26-ի տարածած հայտարարության համաձայն Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին տեղի կունենան նախնական ընտրություններ, կամ այլ կերպ ասած` փրայմերիզ։

Oragir.News-ը ներկայացնում է փրայմերիզին մասնակցելու հայտ ներկայացրած թեկնածուների անունները։
Նրանք կուսակցականներ են, ՔՊ-ի համակիրներ և մարդիկ, ովքեր պաշտոններ են զբաղեցնում։

Էմմա Բարդսեղյան, Դավիթ Քալաշյան, Դավիթ Առուշանյան, Սարիկ Մինասյան, Կարեն Սարուխանյան, Արտյոմ Թումանյան, Շավարշ Արամյան, Լևոն Անանյան, Վահագն Մկրտչյան։

Երեկ տեղի է ունեցել ՔՊ վարչության արտահերթ նիստ, որտեղ Նիկոլ Փաշինյանը հաստատել է 7 թեկնածուի մասնակցությունը։

Oragir.News-ի տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանը մերժել է Դավիթ Քալաշյանի և երգիչ-դերասան Արտյոմ Թումանյանի մասնակցությունը։

Արտյոմ Թումանյանը երգելուց, նկարահանվելուց հետո իր ուժերը փորձեց նաև քաղաքական արենայում։
Գյումրեցիները Արտյոմ Թումանյանին հիշում են հայտնի «Երազախաբ» ֆիլմից: Ի դեպ ֆիլմում էլ է Արտյոմ Թումանյանը առաջադրվում, բայց որպես պատգամավորի թեկնածու։
Ըստ շրջանառվող լուրերի` պայքարը Նիկոլ Փաշինյանի կնոջ մորաքրոջ թոռան` Վահագն Մկրտչյանի և ՔՊ-ական 2 պատգամավորների միջև է լինելու։
ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը նախքան Փաշինյանի փրայմերիզի հայտարարությունը լրատվամիջոցներին տված հարցազրույցներում հայտարարել է, որ ինքն է ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն։
Ամենայն հավանականությամբ, երբ ավարտվեն նախնական ընտրությունները վարչապետի ընտրությունը կկենտրոնանա կնոջ ազգականի Վահագն Մկրտչյանի վրա, ով 2023 թվականի մարտից, մինչեւ «Բալասանյան դաշինքի» հետ հուշագրի խզումը զբաղեցնում էր Գյումրիի փոխքաղաքապետի պաշտոնը։
Նշենք, որ 29-ամյա Վահագն Մկրտչյանը մասնագիտությամբ ատամնաբույժ է, 2021 թվականի ապրիլից մինչև փոխքաղաքապետի աթոռը զբաղեցնելն իր մասնագիտությամբ էր աշխատում։

Վաղը Նիկոլ Փաշինյանը կհայտարարի այն թեկնածուների անունները, ովքեր մասնակցելու փրայմերիզին։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել