Oragir.News-ի տեղեկություններով՝ այս պահին «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները գործադուլ են անում․ նրանք վաղ առավոտից հրաժարվել են դուրս գալ երթուղի։ Նրանք բողոքում են իրենց աշխատանքային պայմաններից և աշխատավարձից։
Հավելենք, որ վաղ առավոտից մարդաշատ են Երևանի գրեթե բոլոր կանգառները։