Ներքին 1 տարի առաջ - 15:48 02-12-2024

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Կոլումբիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կոլումբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էկտոր Իսիդրո Արենաս Նեյրային:

Ողջունելով դեսպանին Հայաստանի խորհրդարանում՝ Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նման հանդիպումները կարող են իրենց նպաստն ունենալ հայ-կոլումբիական հարաբերությունների զարգացման հարցում:

Դեսպան Արենաս Նեյրան իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ընդունելության համար ու իր պատրաստակամությունը հայտնել քայլեր ձեռնարկելու երկկողմ կապերին նոր տեմպ հաղորդելու գործում:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրության այլ, մասնավորապես՝ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերի:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ